Ընդառաջ 6-րդ Մունդիալին. Արգենտինան հրապարակել է ԱԱ-2026-ի հայտացուցակը
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականի կազմը 2026 թվականի աշխարհի առաջնության համար։
26 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակում ընդգրկվել է նաև «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Նրա համար սա կլինի կարիերայի վեցերորդ Մունդիալը:
Արգենտինայի հավաքականի հայտացուցակը.
Դարպասապահներ. Էմիլիանո Մարտինես, Խերոնիմո Ռուլի, Խուան Մուսո։
Պաշտպաններ. Նաուել Մոլինա, Նիկոլաս Օտամենդի, Կրիստիան Ռոմերո, Նիկոլաս Տալյաֆիկո, Լիսանդրո Մարտինես, Գոնսալո Մոնտիել, Ֆակունդո Մեդինա, Լեոնարդո Բալերդի։
Կիսապաշտպաններ. Վալենտին Բարկո, Ջովանի Լո Չելսո, Լեանդրո Պարեդես, Ռոդրիգո Դե Պաուլ, Էնցո Ֆերնանդես, Ալեքսիս Մակ Ալիստեր, Էքսեկիել Պալասիոս։
Հարձակվողներ. Նիկո Պաս, Խոսե Մանուել Լոպես, Լիոնել Մեսսի, Լաուտարո Մարտինես, Ջուլիանո Սիմեոնե, Նիկոլաս Գոնսալես, Տիագո Ալմադա, Խուլիան Ալվարես։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականն ԱԱ-2026-ի խմբային փուլում կմրցի Ալժիրի (հունիսի 16), Ավստրիայի (հունիսի 22) և Հորդանանի (հունիսի 27) ընտրանիների հետ:



