Բաժիններ՝

ԱՀԿ-ն նոր տվյալներ է հայտնել էբոլա վիրուսով վարակման դեպքերի թվի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 29-ին հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում կա էբոլա վիրուսի 906 կասկածելի դեպք, այդ թվում՝ 223 մահվան դեպք, որոնք բոլոլրն էլ հետաքննվում են։

Այս մասին գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում շարունակվում է էբոլայի «Բունդիբուգյո» շտամի բռնկումը, դեպքեր են գրանցվել նաև Ուգանդայում։

Մասնավորապես, Կոնգոյում գրանցվել է էբոլայի 125 հաստատված դեպք։ Իսկ Ուգանդայում գրանցվել է էբոլայի յոթ հաստատված դեպք, որոնցից երեքը ներմուծվել են Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից։

ԱՀԿ ներկայացուցիչ Անաիս Լեգանդը հայտնել է, որ հաստատված վարակակիրների շրջանում մահերի թիվը տատանվում է 30%-ից մինչև 50%։

«Դա մեծ թիվ է։ Սա նշանակում է, որ 10 մարդուց հինգը, հավանաբար, կմահանան», – նշել է Լեգանդը՝ հավելելով, որ տվյալները նախնական են և պահանջում են հետագա ուսումնասիրություն։ Լեգանդն ընդգծել է, որ վաղ օգնությունը կարող է օգնել նվազեցնել մահացության մակարդակը։

ԱՀԿ-ից հիշեցրել են, որ ներկայում այս հիվանդության համար հատուկ հաստատված պատվաստանյութեր կամ բուժումներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031