
Մահացել է նկարիչ Ջանիկ Գասպարյանը

Մայիսի 31–ին կյանքից հեռացել է նկարիչ Ջանիկ Համազասպի Գասպարյանը։ Նա ծնվել էր 1927թ․, մարտի 2–ին։
1947 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1953 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։
Ջանիկ Գասպարյանի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում և այլուր։