Բաժիններ՝

Վիետնամում գերեզմանոցը վերացնում են Թրամփի ընկերության կողմից բնակելի համալիր կառուցելու համար. FT

Վիետնամի իշխանությունները ծրագրում են երկրի հյուսիսում քանդել գերեզմանոցը, որպեսզի տեղ ազատեն գոլֆի դաշտի և էլիտար բնակելի համալիրի կառուցման համար մի ընկերության կողմից, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է Financial Times թերթը։

Թերթի տեղեկություններով՝ The Trump Organization-ը և նրա տեղի գործընկերները ծրագրում են 1,5 մլրդ դոլար արժողությամբ խոշոր նախագիծ իրականացնել Հինգյեն նահանգի տարածքում, որտեղ գտնվում է նաև գերեզմանոցը։

Նշվել է, որ նախագիծը խորհրդանշական նշանակություն ունի Հանոյի և Վաշինգտոնի միջև կապերի համար։ Ինչպես նշել է թերթը, 2025 թվականի մայիսին առաջին քարի տեղադրման արարողության ժամանակ Վիետնամի այն ժամանակվա վարչապետ Ֆամ Մին Չինը հայտնել էր, որ գոլֆի դաշտը «կարևոր նշանակություն ունի վիետնամա-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և օտարերկրյա ներդրողների, հատկապես ԱՄՆ-ի, վստահության բարձրացման համար»։

Սկզբում ենթադրվում էր, որ նախագիծը կշահագործվի 2027 թվականին, սակայն, իրավիճակին ծանոթ աղբյուրների խոսքով, հողի շուրջ վեճերը հետաձգել են դրա իրականացումը։ Թերթի անցկացրած հարցումների համաձայն՝ շինարարությունից տուժող մոտ 4 հազար բնակիչներ կամ հրաժարվում են հանձնել իրենց հողերը, կամ կառավարությունից պահանջում են ավելի բարձր փոխհատուցում։

2025 թվականի մայիսին Reuters գործակալությունը, հղում կատարելով աղբյուրին, հայտնել էր, որ The Trump Organization-ը վիետնամական գործընկերների հետ համատեղ կարող է 2026 թվականին սկսել երկնաքերի շինարարությունը Հո Շի Մին քաղաքում։ Նրա տվյալներով՝ ավելի քան 60 հարկանի շենքի կառուցման մեջ ներդրումները կգերազանցեն 1 մլրդ դոլարը։ Եթե նախագիծը, որը գտնվում է համաձայնեցման փուլում, հավանության արժանանա, երկնաքերը կհայտնվի քաղաքի գործարար կենտրոնում, որտեղ նախատեսվում է նաև ֆինանսական կենտրոն կառուցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031