«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի հետ զրուցել ենք «Սյունյանց աշխարհի բերդերը» գրքի, Հառիճավանք վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման ու մաքրման աշխատանքների մասին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 21-ին ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր) հանդես կգա իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման գալա համերգով։
Հայաստանում այս տարի արկածային, գաստրո, բնապահպանական և մշակութային 12 փառատոն է անցկացվելու, մեկնարկը տրվելու է «Եղեգիս Ֆեստով»։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը։
Երգչուհի Գոհար Ջահուկցյանը «Ռանդևուի» տաղավարում անկեղծ խոսում է իր կյանքի ամենացավոտ էջերի մասին։
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո սիցիլիացիները գտել էին կյանքն ինչ-որ կերպ շարունակելու հնարը՝ առավոտյան գնում էին եկեղեցի, երեկոյան՝ «Պարադիզո» կինթատրոն։ Եկեղեցին և կինոթատրոնը աղքատ ու կիսավեր Ջանվալդո գյուղի միակ հանրային տարածքներն են, և կարելի է ասել, մրցակից կառույցներ, որտեղ լեգիտիմ իշխանությունը, միանշանակ, եկեղեցու հայրերի ձեռքերում է, բայց մարդկանց սրտերը՝ ինչպես և փոքրիկ Տոտոյինը, որ առավոտյան երգում է ժամերգությանը, երեկոյան՝ վազում կինոթատրոն, անվերապահորեն պատկանում է կինոթատրոնին։
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում հաջողությամբ ավարտվել է հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախմբի 2026 թվականի դաշտային պեղաշրջանը։
Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ենթակառուցվածքները։
Վենետիկի կինոփառատոնը հայտարարել է՝ ում կշնորհվի այս տարվա «Ոսկե առյուծ» պատվավոր մրցանակը՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար․ և դա ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունին է․ գրում է Euronews-ը։
«Ռանդևու»-ի հերթական թողարկման հյուրը սցենարիստ, հումորիստ, պոետ և բազմաթիվ հայտնի նախագծերի հեղինակ Վարդան Զադոյանն է։
Հունիսի 3-ին Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի տարեդարձի օրը բեմ բարձրացավ նրա ռեժիսուրայով Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Ապրիր, քանի դեռ ապրում ես» պիեսը։
«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ օրերս մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը։ Երիտասարդական միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել հեղինակային երգի կատարողների Հայաստանի տարբեր մարզերից։
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում։
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժանան Անդրեսայանը Վրաստան կգործուղվի: Փաշինյանի ստորագրած որոշումներից տեղեկանում ենք, որ Ժաննա Անդրեասյանին հուլիսի 25-26-ը գործուղվելու է Թբիլիսի` Հայկական մշակույթի օրերի պաշտոնական մեկնարկի շրջանակում նախատեսված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին և երկկողմ պաշտոնական հանդիպումներին մասնակցելու նպատակով:
Դերասանուհի Քնարիկ Զաքարյանը «Ռանդևու» հաղորդման շրջանակում բացեց իր կյանքի ամենացավոտ ու ամենաջերմ էջերը՝ խոսելով մանկության դժվարությունների, ծնողների բաժանման, հոր հետ հարաբերությունների, թատրոնի, սիրո, ընտանիքի և այն մարդկանց մասին, որոնք փոխել են իր կյանքը։
Հայոց պատմական Վարագավանքի (Յոթ եկեղեցիներ) վանական համալիրը շարունակում է մնալ անմխիթար վիճակում։ Այն գտնվում է Վանի շրջանում և համարվում հայկական միջնադարյան ճարտարապետության կարևորագույն կոթողներից մեկը։
Pogossian Luxury Brand House-ն իր Jardins d’Arménie-ի բրենդով Մոնտե-Կառլոյի 65-րդ հեռուստատեսային փառատոնին հանդես է եկել որպես Բյուրեղյա գործընկեր ( Crystal Partner)` ներկայացնելով հայկական ժառանգությունը, վարպետությունն ու մշակութային գերազանցությունը Մոնակոյի ամենահեղինակավոր միջազգային հարթակներից մեկում։
Ստամբուլաբնակ լրագրող Փոլ Օսթերլունդը «National Geographic»-ի համար կազմել է Թուրքիայի տարածքում գտնվող 10 ամենատպավորիչ հնավայրերի ցանկը, որոնք արտացոլում են տարածաշրջանի բազմաշերտ պատմությունը և համարվում պարտադիր այցելության վայրեր։ Ցանկում տեղ են գտել նաև հայկական պատմամշակութային կոթողները։
1980-ականներից ի վեր՝ Քալարին վեց տասնյակից ավելի կինոնկարի ստեղծման է մասնակցել, իսկ նրա լուսանկարչական աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր ծայրերում։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը Երգի պետական թատրոնի տնօրեն, հեռուստահաղորդավարուհի Մանե Գրիգորյանն է։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։ Բուհում ստեղծվել է ժամանակակից գունաշտկման լաբորատորիա, որտեղ ուսանողները յուրացնում են «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռքբերված DaVinci ծրագիրը։ Ծրագրի միջոցով ուսանողներն այժմ հնարավորություն ունեն կառավարել կադրի լույսը, ստվերի ճիշտ խաղը, գույների հարմոնիան, խորությունը և այլն:
2026 թվականի հունիսի 12-13-ին Գորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 127-ամյակին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Բելգիայի Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանը գտնվում է Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի միջև ընկած տարածքում՝ Վեդիից մոտ 3 կմ դեպի արևելք։
Երգչուհի, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը վստահ է՝ արվեստագետի գլխավոր առաքելությունը ոչ թե լսարանի պահանջարկին կուրորեն հետևելն է, այլ այդ լսարանին նոր որակ ու ճաշակ առաջարկելը։
Օրերս Պարոնյան թատրոնում՝ «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում տեղի ունեցավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան։
Հունիսի 28-ին և 29-ին «Համազգային» թատրոնում կկայանա Մուրացանի «Ռուզան» պիեսի հիման վրա բեմադրված «Ռուզան. Արցախի դուստրը» ներկայացման պրեմիերան։
«76-ամյա երաժշտին հոսպիտալացրել են, որտեղ ախտորոշել են «իշեմիկ ինսուլտ»։
Վերջին օրերին համացանցում, հատկապես՝ ադրբեջանական տարբեր մեդիա հարթակների կողմից տարածվում է այն լուրը, որ Նախիջևանի Օձասար լեռան վրա գտել կամ վերագտել են ուրարտական Իշպուինի և Մենուայի համատեղ գահակալությանը վերաբերող սեպագիր արձանագրություն: Ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական այս քարոզչությունը: