«Տրամաբանությամբ փորձել հասկանալ այս իշխանությունների գործողությունները՝ անիմաստ զբաղմունք է». Արտակ Հերիքյան

Հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը մասնակցում է մտավորականների միասնության երթին՝ անհետ կորած և գերեվարված զինծառայողների  ծնողների ձայնը տարբեր միջազգային կառույցներում լսելի դարձնելու ակնկալիքով։

«Մենք իրավունք չունենք ինքներս մեզ պարտվելու, այսօր երկրում առաջնահերթությունները սահմանելու խնդիր կա, և մենք ամեն օր ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունն ի վիճակի չէ դա անելու։ Այս երթով փորձում եմ իմ ձայնը հասցնել մարդկանց։ Իշխանությունները ստորագրել են մի փաստաթղթի տակ, որտեղ սանտիմետր առ սանտիմետր, կիլոմետր առ կիլոմետր տարածքների վերադարձի ժամանակացույցը շատ հստակ է, բայց մեզ համար խիստ կարևոր հարց՝ գերիների, անհետ կորածների, դիերի փոխանակման հարցն անորոշ է։ Տրամաբանությամբ փորձել հասկանալ այս իշխանությունների գործողությունները՝ անիմաստ զբաղմունք է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Հերիքյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս