«10 օր է՝ ընկած եմ սրանց դռները, «թեժ գծի» հեռախոսահամար են տալիս, զանգում եմ՝ վերցնող չկա». Ժամկետային զինծառայողի ծնող

Ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք Կառավարությունից և Պաշտպանության նախարարությունից պահանջում են հստակեցնել իրենց որդիների ճակատագիրը, որոնք ծառայում են Արցախի Հանրապետությունում, վստահ են՝ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ իրենց տղաների տեղը չգիտի։

«Պաշտպանության նախարարությունում որևէ մեկը չգիտի, թե մեր երեխաները որտեղ են ծառայում, 10 օր է՝ ընկած եմ սրանց դռները, «թեժ գծի» հեռախոսահամար են տալիս, զանգում եմ՝ վերցնող չկա։ Մի անգամ վերցրեցին, այդ աղջիկը հեռախոսն անջատեց, շպրտեց ինձ վրա։ Դե, բորբոքված ծնող եմ, ասում եմ՝ յա, աչքս լույս, հեռախոսին պատասխանեցիք, ասեց՝ հենց հիմա կանջատեմ, ու անջատեց։ Չկա Պաշտպանության նախարարություն, իսկ երեկ մեկը զանգել է, ասում է, թե Պաշտպանության նախարարությունից է, ու հետաքրքրվում էր, թե իմ որդին որտեղ է ծառայում, դե, ասել էի, որ որդիս ջերմություն ունի, ինձանից հարցնում էր, թե նրա բժիշկն ով է։ Ասեցի՝ տիկին, կլինի՞ դու այդտեղից դուրս գաք, ես գամ ձեր տեղն աշխատեմ։ Չկա պետություն, չունենք, ժողովուրդ ջան, այս պահին Պաշտպանության նախարարություն գոյություն չունի»,- Պաշտպանության նախարարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացին։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունից պատրաստակամություն էին հայտնել  ընդունելու ժամկետային զինծառայողների ծնողներից 15 հոգու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30