ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ցանկանում է մասնագիտության ընտրության առումով ավագ դպրոցներն աշակերտների համար ավելի նպատակային դարձնել, որպեսզի դրանք չլինենհիմնական դպրոցների շարունակությունը:
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին, որում մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հավանական փակման մասին տեղեկությունների վերաբերյալ:
Պետք է ամեն ինչ անել հանրային, տեղեկատվական եւ քաղաքական հարթակներում իրականությունը ադրբեջանցիների կեղծ ձեւակերպումներից զերծ պահելու համար:
Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում Նոր տարվա գիշերը տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր ձերբակալություններ են տեղի ունեցել:
Փետրվարի 15-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ Մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Մեհդի Զահեդիի հետ:
Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը Անկարայի հանրապետական դատախազության պահանջով Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպմանը մասնակցություն ունենալու կասկածով ևս մեկ անձ է ձերբակալել:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երևույթները: Առաջին սառցային երևույթները, ձևավորվում են ափի մոտ` սկսած նոյեմբերի սկզբից: Սևանա լճում ափասառույց ձևավորվում է ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ միշտ:
Փետրվարի 15-ին Վիեննա քաղաքում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ա.Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։
Փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Setra» մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է «МАН» մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:
Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 19:37-ին (Գրինվիչի ժամանակով` 15:37-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.420 և արևելյան երկայնության 44.090 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի, Դմանիսի քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերում, կառավարման ոլորտում սփյուռքի ներգրավմանն ու առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր:
Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Միլսը նշել է, որ այդպես էլ չի հասկանում, թե ինչպես էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնում պահեստայինների նստարանին կամ առհասարակ չէր հայտավորում նրան:
Աջարական խաչապուրի՝ պատրաստված Բաթումում:
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Ռոնալդուն վնասվածք էր ստացել Լա Լիգայի 22-րդ տուրի «Օսասունայի» հետ խաղում:
Այսօր երեկոյան տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-«Բարսելոնա» հանդիպումը:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
Մալազիայում սպանված ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը, ճամփորդել է այլ անունով տրված անձնագրով:
«Անկեղծ ասած, պատգամավոր դառնալու բավականին գայթակղիչ առաջարկներ ստացել եմ և՛, ընդդիմադիր և՛ իշխանական տարբեր քաղաքական ուժերից, սակայն չեմ պատրաստվում որ ևէ կուսակցության ընտրացուցակում տեղ զբաղեցնել կամ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել: Ես նախընտրում եմ լրագրությունը՝ իմ հարազատ խմբագրությունում»:
Մասիս քաղաքի «Առնո Բաբաջանյանի» անվան երաժշտական դպրոցում այսօր հյուրընկալել էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերին:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում ունեցած հանդիպումների ընթացքում ներկայացրել է 2016թ-ի ապրիլյան պարտերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների վերաբերյալ իր զեկույցը:
Փետրվարի 14-ին Երևան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Մորթեզա Միրզայիի գլխավորած պատվիրակությունը:
Թուրքիայի Հաթայի նահանգում թուրքական զինված ուժերի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկների դեմ ուղղված գործողությունների ժամանակ բախում է տեղի ունեցել:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին Հաագայում հանրահավաքցույց կկազմակերպեն ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի (Կիրովաբադ) և Բաքվի հայ նահատակների։
Սիրիական քրդերը չեն պատրաստվում հանձնվել և իրենց տարածքները դնել Անկարայի հսկողության տակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ի ժամը 19:30-ի դրությամբ, Վայքի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Թուրքիայի քաղաքացին Անթալիայում Մուամմեր Գյունը սպանել է իր ռուս կնոջը և երկու երեխաներին:
Ձյան տեղումներով պայմանավորված՝ Երևանի փողոցներն այսօր կրկին կաթվածահար վիճակում են. գրեթե ամենուր անվերջ թվացող խցանումները գագաթնակետին են հասել հատկապես երեկոյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում:
Քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ներթափանցման դեմ մշակված նոր օրենսդրական նախագիծը կանխարգելիչ նշանակություն կունենա:
Պաշտոնական Անկարան դեռևս չի կարողանում հաստատել իր մասնակցությունը փետրվարի 15-16-ը սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլին: