ԿԳՆ-ն ցանկանում է ավագ դպրոցներն աշակերտների համար դարձնել ավելի նպատակային
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ցանկանում է մասնագիտության ընտրության առումով ավագ դպրոցներն աշակերտների համար ավելի նպատակային դարձնել, որպեսզի դրանք չլինենհիմնական դպրոցների շարունակությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին ավագ դպրոցների տնօրենների հետփետրվարի 15-ի խորհրդակցությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կրթության և գիտությաննախարար Լևոն Մկրտչյանը: «Մենք հիմա շատ կարևոր շրջափուլում ենք, որովհետև անցյալ տարի համարձակ քայլկատարեցինք՝ փորձեցինք երեխաներին կենտրոնացնել երեք առարկաների վրա։ Այժմ մենք պետք է հասկանանք, թեինչպես է անցել այդ ամենը և ինչ բացթողումներ են եղել»,- նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով, կրթական քաղաքականությունը միջազգային ձևաչափի մեջ է և համարյա բոլոր ավագ դպրոցներիհամակարգերում վերջին դասարանները գնում են բեռնաթափման ճանապարհով։ Ավագ դպրոցում աշակերտները մոտ 16 առարկա են սովորում, ինչը, Մկրտչյանի խոսքով, իսկապես հնարավորություն չի տալիս երեխաներին կենտրոնանալ իրենցմասնագիտական ուղղվածության վրա։
«Մտածում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի բեռնաթափենք 12-րդ դասարանը։ Պետք է քննարկել, արդյոք կարողենք այս փորձը ներդնել 11-րդ դասարանի վրա, այսինքն՝ ավարտեն դպրոցը 11րդ դասարանում և 12րդը լինիմասնագիտական կողմնորոշման շրջան, ընտրեն երեք առարկա»,- շեշտեց Լևոն Մկրտչյանը։ Նրա խոսքով, ավագ դպրոցների տնօրենները նոր շրջան են սկսում։ Այն փոփոխությունները որոնք իրականացնում է ԿԳՆ-ն, արդեն ուղիղ անդրադառնալու է 2017-2018 թվականների ուսումնական տարվա վրա։