Բաժիններ՝

Կոճապղպեղային կրեմով տորթ՝ հանրահայտ բրիտանացի շեֆ-խոհարար Գորդոն Ռամզիից

Բաղադրիչներ

1. Բիսկվիթ
2. Փափուկ կարագ – 175 գ
3. Շաքարավազ – 175 գ
4. Ձու – 3 հատ
5. Վանիլին՝ ըստ ճաշակի
6. Փխրեցուցիչ – 1 թ/գ
7. Մաղած ալյուր – 175 գ

Թասի մեջ հարել կարագը և շաքարավազը՝ մինչև խառնուրդի «օդային» դառնալը: Հետո ավելացնել 1 հատ ձու և խառնել: Հատ-հատ ավելացնել մնացած ձվերը և նորից խառնել:
Ստացված խառնուրդին ավելացնել վանիլինը, փխրեցուցիչը և մաղած ալյուրը, խառնել գդալով: Խմորը շատ պինդ չպետք է լինի: Եթե, այնուամենայնիվ, խմորը պինդ լինի, ապա պետք է ավելացնել 2-3 ճ/գ կաթ:

Թխելու համար նախատեսված կաղապարը պատել կարագով և ալյուր շաղ տալ: Խմորը լցնել կաղապարի մեջ և մի քանի անգամ խփել սեղանին, որպեսզի խմորը լրիվ ուղղվի:

Տորթը թխել 30-35 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխելուց հետո թողնել, որ սառչի:

Կոճապղպեղային կրեմ

1. Սերուցք – 300 մլ
2. Կոճապղպեղ – մի փոքր՝ ըստ ճաշակի
Լավ հարել սերուցքը և ավելացնել քերած կոճապղպեղը:

Ջնարակ

1. Սերուցք – 200 մլ
2. Մեղր – 2 ճ/գ
3. Մուգ շոկոլադ – 150 գ
4. Կարագ – 30 գ

Սերուցքը լցնել թասի մեջ և ձեռքի հարիչով խառնել մեղրի հետ: Ջրային գոլորշու վրա շոկոլադը հալեցնել կարագի հետ և ավելացնել սերուցքի մեջ: Խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

Բիսկվիթը կիսել 2 մասի: 2 մասերի արանքը քսել առատ կոճապղպեղային կրեմը և մի փոքր սեղմել: Վերևից լցնել ջնարակը և գդալով հարթեցնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս