Բաժիններ՝

Աջարական խաչապուրի՝ պատրաստված Բաթումում

Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.

Կալորիականություն – 1023 կկալ
Սպիտակուցներ – 49.3 գ
Ճարպեր – 53.3 գ
Ածխաջրեր – 89.1 գ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 550 գ
2. Կաթ (3.2 տոկոսանոց) – 400 մլ
3. Կարագ – 45 գ
4. Չոր խմորիչ – 5 գ
5. Շաքարավազ – 10 գ
6. Բուսայուղ – 7 մլ
7. Խոշոր աղ – 11 գ
8. Սուլուգունի – 510 գ
9. Իմերեթական պանիր – 170 գ
10. Ձու – 6 հատ

Պատրաստման եղանակը

1. Ալյուրը (530 գ) մաղել խորը թասի մեջ, ավելացնել խմորիչը, աղը, շաքարավազը,
սենյակային ջերմաստիճանի կաթը, բուսայուղը և 20 գ կարագը: Ամեն ինչ լավ խառնել, մինչև միասեռ զանգված դառնալը, եթե պետք է, ավելացնել մի փոքր ջուր (մոտ 50 մլ): Ծածկել խմորով թասը, թողնել 30-40 րոպե: Խմորը բաժանել 5 չափաբաժնի. այն պետք է միանգամից օգտագործել կամ դնել սառնարան:

2. Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է խոշոր քերել ամբողջ պանիրը, խառնել 1 ձվի հետ և ավելացնել 20 գ կարագ:

3. Խմորի 5 չափաբաժինները գրտնակել այնպես, որպեսզի ստացվի 5 միլիմետր հաստության բավականին մեծ օվալներ:

4. Գրտնակած խմորի վրա տարածել 150 գ պանրային խառնուրդը, միացնել խմորի եզրերը և ամրացնել. ըստ ձևի՝ խաչապուրիները պետք է նավակ հիշեցնեն:

5. Յուրաքանչյուրի կենտրոնական մասում խմորը ձեռքերով ձգել, մոտ 4 սմ կտրվածք անել և եզրերը ներս ծալել այնպես, որպեսզի միջուկը երևա:

6. Խաչապուրիները տապակով խփել 15 րոպե, մաքսիմալ ջերմաստիճանի ջեռոցում:

7. Պատրաստ լինելուց 4-5 րոպե առաջ անհրաժեշտ է խաչապուրիները հանել ջեռոցից, վրաները ձու ջարդել և նորից ուղարկել ջեռոց՝ մինչև վերջ թխվելու համար:

8. Մատուցելուց առաջ ձվերի վրա 2 փոքր կտոր կարագ դնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս