Բաժիններ՝

«Հետաքրքիր է, արդյո՞ք Ժոզեն դիտմամբ է դժվարություններ ստեղծում ֆուտբոլիստների համար». Միլսը՝ Մխիթարյանի մասին

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Միլսը նշել է, որ այդպես էլ չի հասկանում, թե ինչպես էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնում պահեստայինների նստարանին կամ առհասարակ չէր հայտավորում նրան:

Միլսը նշել է, որ առաջին հերթին մանչեսթերյան ակումբը Հենրիխին ձեռք է բերել իր որակների համար, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» այն ակումբն է և Մոուրինիոն այն մարզիչն է, որ ֆուտբոլիստին հարմարվելու համար պետք է ոչ միայն տաղանդ, այլև հոգեբանական պատրաստվածություն:

«Ալեքս Ֆերգյուսոնն էր սիրում ասել, որ բացի տաղանդից պետք է ունենաս մարտահրավերներին դիմադրելու կարողություն: Իսկ Մոուրինիոն լրացուցիչ մարտահրավեր է ցանկացած ֆուտբոլիստի համար:

Հետաքրքիր է, արդյո՞ք Ժոզեն դիտմամբ է դժվարություններ ստեղծում ֆուտբոլիստների համար: Գուցե սա յուրահատուկ մտածելակերպ և յուրահատուկ մարտավարություն է»,- նշել է Միլսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս