Բաժիններ՝

ՊՍԺ-«Բարսելոնա». Չեմպիոնների լիգան վերսկսվում է դասական դարձած ֆրանս-կատալոնական դիմակայությամբ

Այսօր երեկոյան վերսկսվում է Չեմպիոնների լիգան: 1/8-րդ եզրափակչում իրար կհանդիպեն ֆրանսիական ՊՍԺ-ն և կատալոնական «Բարսելոնան»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Եվրոպայի ամենաուժեղ ակումբներից երկուսի դիմակայությունը «Պարկ դե Պրենս» մարզադաշտում խոստանում է շատ թեժ լինել:

ՊՍԺ

ՊՍԺ-ն այս տարի խաղում է Ունայ Էմերիի գլխավորությամբ, ով շատ լավ է ծանոթ կատալոնական ակումբի խաղին:

Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն երկրորդն է և ցուցադրում է բավականին ստաբիլ ֆուտբոլ: Վերջին խաղում ֆրանսիացիները կարողացան հաղթանակ տանել բարդ մրցակից համարվող «Բորդոյի» նկատմամաբ՝ 3:0 հաշվով: ՊՍԺ-ն չի կրել պարտություն արդեն 24 խաղ անընդմեջ: Այս 24 խաղերից 17-ում փարիզյան թիմը հաղթանակ է տոնել:

«Բարսելոնա»

«Բարսելոնան» ՊՍԺ-ի հետ խաղին է մոտենում Արքայական գավաթի եզրափակչում իր մրցակցին՝ «Ալավեսին», Լա լիգայում 6:0 հաշվով ջախջախելուց հետո: Մրցակցի հարկի տակ մրցաշրջանի այս հատվածում կատալոնացիները հաղթել են 4 անգամ՝ 5 խաղերում: Կատալոնցիները հաղթել են ընդհանուր 14:2 հաշվով: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կատալոնացիները հաղթել են 5 անգամ՝ 6 խաղերում, և յուրաքանչյուր խաղում խփել են նվազագույնը 2 գնդակ:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

ՊՍԺ-ն տնային խաղերում դարձել է գոլի հեղինակ 23 անգամ՝ 24 խաղերում: Ստացվում է, որ սեփական հարկի տակ փարիզյան ակումբի ֆուտբոլիստները գրեթե միշտ գոլ են խփում:

Կատալոնական ակումբը ևս իրեն վատ չի դրսևորում մրցակցի հարկի տակ: Առհասարակ, կատալոնացիները Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում շատ են գոլ խփում, անպես որ, կարելի է սպասել գոլառատ հանդիպում:

Պետք է նշել նաև, որ ՊՍԺ-ն պարտվել է կատալոնական ակումբին վերջին 3 խաղերում անընդմեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս