29 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:45 02.07.2013 | ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի անդրադարձը Պաշտպանի բարձրացված խնդիրներին

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն մայիսի 27-ից Ժնևում մեկնարկած 63-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց Հայաստանի զեկույցը: Դրան զուգահեռ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին այլընտրանքային զեկույց էր ներկայացրել և բարձրաձայնել մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա համակարգային բացերը և հանդես եկել համապատասխան առաջարկություններով:

19:40 02.07.2013 | Պարզվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածներից մեկի անունը

Քիչ առաջ ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով կա 2 զոհ, որոնցից մեկը «Գազել« մակնիշի վարորդ` Պողոսյան Սեյրան, ծնված 1952թ. և 11 տուժած, որոնցից 9-ը տեղափոխվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 2-ը` 1995 թ. ծնված Զարդարյան Գուրգենը և 1980 թ. ծնված Սարիբեկյան Անուշիկը տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն:

19:20 02.07.2013 | Արմավիրցիները դժգոհ են. Օգնություն ստացած դիզվառելիքը կարելի է օգտագործել որպես վառարանի կպչան (տեսանյութ)

Արմավիրի փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը շրջայց է կատարում Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքներում: Սամսոնյանը գյուղացիներից հետաքրքրվում է արդյո՞ք կառավարության տրամադրած սերմացուի որակը գոհացնում է նրանց:

19:10 02.07.2013 | «Քաղաքապետարանի ներկայացուցչի» ու նրա մոր գործը դատարանում է

Երևանի բնակչուհի Նիրվարդ Գրիգորյանի հարևանը՝ Արթուր Տեր-Արսենյանը, ըստ վերջինիս առաջադրված մեղադրանքի, «խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ զանգահարել է վերջինիս տան հեռախոսահամարին, ներկայացել քաղաքապետարանի աշխատակից:

18:55 02.07.2013 | «ԼՂՀ դատախազության պատվավոր աշխատող» կոչում՝ Աղվան Հովսեփյանին

Օրինականության ու իրավակարգի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմինների հետ սերտ համագործակցությունն ապահովելու համար եւ Հայաստանի Հանրապետության դատախազության օրվա կապակցությամբ, ԼՂՀ գլխավոր դատախազի թիվ 07 առ 01.07.2013 հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության պետական խորհրդական Աղվան Գառնիկի Հովսեփյանին շնորհվել է «ԼՂՀ դատախազության պատվավոր աշխատող» կոչում:

18:52 02.07.2013 | Twitter.com-ը յուրացրել է ավտոմատ թարգմանությունը

Twitter միկրոբլոգի ծառայության վեբ-տարբերակը «սովորել» է ավտոմատ կերպով թարգմանել հաղորդագրությունները, դրա համար օգտագործելով` Bing որոնման տեխնոլոգիան, որը պատկանում է Microsoft ընկերությանը: Նորարարությունը, սակայն, դեռևս հասանելի չէ բոլոր օգտվողների համար:

18:50 02.07.2013 | Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ Նախագահին, հրշեջների ընտանիքներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով:

18:49 02.07.2013 | Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին

Ընդգծելով, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները տարբեր են իրենց պատմությամբ և ներկայով, սակայն միավորված են ընդհանուր արժեքներով, Նախագահը նշել է, որ Հայաստանի ցանկությունն է, որպեսզի Եվրոպական դատարանը լինի հնարավորինս արդյունավետ աշխատող կառույց: Այս առումով, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանն ամբողջապես աջակցել և աջակցում է բոլոր այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնց նպատակը Դատարանի արդյունավետության բարձրացումն է:

18:46 02.07.2013 | Firefox սմարթֆոնը վաճառքի կհանվի 69 եվրոյով

Mozilla-ում խոստացել էին, որ Firefox OS-ի հիման վրա աշխատող հեռախոսները էժան են լինելու, սակայն քչերն էին կարծում, որ գինը այդքան ցածր կլինի: Смартфон ZTE Open հեռախոսը, որը վաղվանից մեծածախ վաճառքի կհանվի Իսպանիայում, գնահատել են 69 եվրո:

18:34 02.07.2013 | Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որը դարձել է բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ:

18:23 02.07.2013 | Վերահսկիչ պալատի պատասխանը ՀՀ քաղաքաշինության նախարարին

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին հայտարարել է. «ՎՊ բացահայտումները թեև վերաբերվում են շինարարության ոլորտին, բայց հաշվետվության մեջ նշված է` քաղաքաշինության ոլորտ: Ճիշտ կլիներ, եթե ՎՊ-ն նշեր, ոչ թե «քաղաքաշինություն» բառը, այլ «շինարարություն»:

18:19 02.07.2013 | Խոշոր վթար՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում. նախնական տվյալներով կա 2 զոհ և 11 տուժած

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի ավտոմեքենաները: Նախնական տվյալներով կա 2 զոհ և 11 տուժած, որոնցից 2-ը տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն, իսկ 9-ը` Ապարան քաղաքի ԲԿ:

18:06 02.07.2013 | Արտակ Բուդաղյան. Ես միայն մի բան գիտեմ, որ երկուսիս՝ ինձ ու Ավոյին էլ մեջքից են խփել

Հուլիսի 10-ին լրանում է Ավետիք Բուդաղյանի մահվան քառասուն օրը: Այս օրերին, ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Խաչատրյանը փորձում է փաստաբանների միջնորդությամբ հանդիպել Բուդաղյանների ընտանիքի անդամներին, ներողություն խնդրել: Սակայն, ըստ Բուդաղյանների հարազատների, այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

17:54 02.07.2013 | Երկրորդ օրն անընդմեջ բորսայում դոլար չի վաճառվում

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 2-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411.25 դրամը։

17:53 02.07.2013 | Պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հանդիպել են 4 օր շարունակ զորամասը լքած զինծառայողին

Տարոն Հայրունու հետ առանձնազրույցի ժամանակ պարզվել է, որ ինչպես զորամասը լքելուց առաջ, այնպես էլ հետո իր նկատմամբ որևէ բռնություն կամ խոշտանգում չի կիրառվել, ավելին` նկատի ունենալով իր կողմից զորամասը լքելու հանգամանքների վերաբերյալ ոչ հստակ պարզաբանումներ ներկայացնելը, զորամաս վերադառնալուց անմիջապես հետո զննվել է հոգեբույժի կողմից, ով ամբողջովին առողջ է համարել իրեն:

17:47 02.07.2013 | Ուսանողուհու տատիկը ապատեղեկատվությո՞ւն է տարածում

Տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվում, որ «Մանկավարժական համալսարանը, չնայած նախարարի հորդորին, չի զեղչել կարկուտից տուժած մրգաշատցի ուսանողուհու ուսման վարձը»:

17:44 02.07.2013 | Կառավարությունում չեն մեկնաբանում Կիպրոսի դատախազի հայտարարությունը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե տեղյակ չի եղել, որ իր անունով բաժնեմաս են գրանցել օֆշորային ընկերությունում: Ինչպե՞ս են մեկնաբանում Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությունը կառավարության լրատվության և հասարակայնության ծառայությունից: Նկատենք, որ մինչ ժամը 20:30 որևէ ինֆորմացիա այդ մասին կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված չէ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ կերպ չի արձագանքում այդ հայտարարությանը:

17:38 02.07.2013 | Միջազգային համագործակցությունը որպես հարկ վճարողների անօրինական գործողություններին հակազդելու առանցքային գործոն

Հունիսի 27-28-ը ՊԵԿ պատվիրակությունը, նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության` Բեռնում կայացած 17-րդ ընդհանուր համագումարին, որն ընթանում էր Շվեյցարիայի դաշնային հարկային մարմնի նախագահությամբ:

17:24 02.07.2013 | Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների հայցադիմումի քննությունը հետաձգվեց 3 ամսով

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» ընկերության և Առաջին լրատվական ընկերության հայցադիմումի գործով դատաքննությունն այսօր չսկսվեց:

16:45 02.07.2013 | Քննարկվել են Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզի Զորակ համայնքի տարածքում գտնվող, ձկնարտադրությամբ զբաղվող «Էկոֆիշթրեյդ» ընկերությունում`Արարատյան դաշտավայրում ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջրի ծավալների կրճատման, ինչպես նաեւ ջրի օգտագործման նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները քննարկելու նպատակով:

16:40 02.07.2013 | Առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսում

Հուլիսի 3-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է, իսկ 5-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

16:37 02.07.2013 | Սոնա Տռուզյան. ՀՀ Գլխավոր դատախազը իրավական օգնության մասին միջնորդագիրը հանձնեց Կիպրոսի Գլխավոր դատախազին

ՀՀ Գլխավոր դատախազն այսօր Կիպրոսի Գլխավոր դատախազին առձեռն փոխանցել է իրավական օգնության մասին միջնորդագրերի կրկնօրինակները: Իրավական օգնություն ցուցաբերելու վերջին միջնորդությունը Կիպրոսի դատախազին էր ուղարկվել հունիսի 19-ին, իսկ նախորդը 2012 թվականին քննչական մարմինը հասցեագրել էր Կիպրոսի իրավապահ մարմիններին:

16:09 02.07.2013 | Դիտարկում է անցկացվելու

Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:

16:05 02.07.2013 | Հյուպատոսական հաշվառման կանգնել կամ հաշվառումից դուրս գալը՝ անվճար

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողություններին վերաբերող «Պետական տուրքի մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին կատարված փոփոխություններն ու լրացումը:

15:54 02.07.2013 | Տեղի ունեցավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նիստը

Կարևոր է, որ իրականացված աշխատանքը գնահատվում է, բայց այդ գնահատականը մեզ չպետք է հանգստացնի. սա վկայում է այն մասին, որ խնդիրը ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է, բայց անելիքներ դեռ կան, և միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության, համապատասխան մարմինների աջակցությամբ առկա խնդիրները ևս պետք է իրենց լուծումներն ստանան:

15:23 02.07.2013 | Տիգրան Սարգսյան. «ԱՄՆ դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի»

Հունիսի 30-ին Գյումրի կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի այն հայտարարությանը, որ կառավարությունները պետք է հնարավորինս քիչ միջամտեն ՏՏ ոլորտին, և ոլորտը պետք է ինքնուրույն ընտրի զարգացման ուղին:

15:10 02.07.2013 | Ջուր չի լինի նաև Դավթաշենում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշենի 3-րդ բնակելի զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

14:27 02.07.2013 | Ոստիկանը մեղադրվում է անփութության մեջ

Ըստ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկան Հարություն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի, նա ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք է դրսևորել:

14:10 02.07.2013 | Վերահսկիչի հաշվետվության նյութերով կարող են քրեական գործեր հարուցվել (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասել է, որ վերահսկիչ պալատի հաշվետվության նյութերով, որտեղզ կլինեն հանցագործության տարրեր, կարող են քրեական գործեր հարուցվել:

14:08 02.07.2013 | Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի դեսպանը

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Նիգերիայի ակտիվ գործունեությունը Աֆրիկյան միության շրջանակներում, կարևորում նաև այդ երկրի ներդրումը աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման գործում:

  • Page 2170 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2165
  • 2166
  • 2167
  • 2168
  • 2169
  • 2170
  • 2171
  • 2172
  • 2173
  • 2174
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը