 
                        Երկրորդ օրն անընդմեջ բորսայում դոլար չի վաճառվում
 
                                    «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 2-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411.25 դրամը։
Հիշեցնենք, որ բորսայում երեկ նույնպես արտարժութային գործարքներ չեն կատարվել։ Դոլարն առաջարկվել է 412 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.51 դրամը։
Առևտրային բանկերը դոլարը գնում են միջինը 410 դրամով, վաճառում 413 դրամով։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        