30 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:19 04.07.2013 | 1 միլիարդ դրամ՝ ճանապարհների հիմնանորոգման համար

Խոսքը վերաբերում է 2012 թ. դեկտեմբերի վերջից երկրի նախալեռնային և լեռնային շրջաններում տեղացած ձյան և ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով առաջացած ճանապարհածածկի քայքայմանը և փոսայնության շեշտակի մեծացմանը։

20:16 04.07.2013 | Սուրեն Խաչատրյանի որդու փաստաբանը՝ տեսանյութի հնարավոր մոնտաժման մասին. Ո՞վ ասաց, որ մոնտաժված է եղել, Ալումյանը փորձագե՞տ է

«Ո՞վ ասաց, որ մոնտաժված է եղել, Ալումյանը փորձագե՞տ է: Ես հաստատ համոզված եմ, որ տեսաժապավենը փորձաքննության է հանձնված, և փորձագետները կասեն` մոնտաժված է, թե՞ ոչ. սպասենք եզրակացությանը»,- ասել է փաստաբանն ու հավելել, որ իր ներքին համոզմամբ`հնարավոր չէր մոնտաժել 4 ֆոտոխցիկներից միաժամանակ տեսագրվածը, այն էլ` այդքան կարճ ժամանակահատվածում, քանի որ այդ մոնտաժը բարդ արվող, բայց շուտ հայտնաբերվող երևույթ է:

20:10 04.07.2013 | Ոստիկանները պարզել են իրողությունը

Հուլիսի 3-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի կոտրվածք և ծնկի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1924 թ. ծնված Սոնյա Հ.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է իրենց թաղամասում ընկնելու հետևանքով, իսկ այնուհետև, «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո, հայտնել է, որ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել:

19:28 04.07.2013 | Սանտեխնիկը աշխատանքն ավարտելու փոխարեն գողացել է տանտիկնոջ պայուսակը

Մ. Խորենացու փողոցի մի բնակչուհին հայտնել է, որ արհեստավոր է հրավիրել իր տուն, որը չվերջացնելով աշխատանքը՝ տնից գողացել է իր պայուսակը:

19:15 04.07.2013 | Բնակիչները շենքի կառուցման մասին իմացել են Տարոն Մարգարյանի երդմնակալության հենց հաջորդ օրը

Բազմաֆունկցիոնալ շենք կաթսայատան փոխարեն: Այդ մասին վկայող ցուցանակն արդեն 1 ամիս է կախված է Երևանի կենտրոնի Կողբացի 2 ա շենքի պատին:

18:59 04.07.2013 | Երկաթգծի Հրազդան-Չարենցավան հատվածում էլեկտրաքարշը հարվածել է 73-ամյա կնոջ

Կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

18:23 04.07.2013 | Նոր մանրամասներ՝ Սուրեն Խաչատրյանի ունեցվածքից

«Սուրիկ Խաչատրյանը ամիսներ առաջ գրեթե անվճար Տաթեւի համայնքից (գյուղապետ Մուրադ Սիմոնյան) սեփականացրել է Տաթեւի վանքի «Տաթեւեր» ճոպանողու կայանատեղիի մերձակայքի 2000 քմ հողատարածքը, այն ձեւակերպել է աներձագի` Վարդան Բարսեղյանի անվամբ:

18:16 04.07.2013 | ՎՊ-ն՝ Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին

Ըստ շրջանառվող լուրերի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստում հրաժարական է ներկայացնելու:

18:09 04.07.2013 | Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին թմրանյութի ազդեցության տա՞կ է կրակել

«Բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, ես դեռ արդյունքներից տեղյակ չեմ: Արդյունքները պատրաստ կլինեն ոչ ուշ՝ քան այս ամսվա 20-25-ը: Ես նման տեղեկություն չունեմ, որ Տիգրանը թմրանյութի ազդեցության տակ է եղել, իսկ անգամ եթե եղել է, ապա որեւէ դեր խաղալ չի կարող»,- ասել է պարոն Սահակյանը:

18:06 04.07.2013 | Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ դեսպանին

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեային:

17:51 04.07.2013 | Սկանդալ Ազգային Ժողովում

Սակայն տիկինը, ով ներկայացավ որպես Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպան, իր զեկույցի գերակշիռ մասը նվիրել էր ղարաբաղյան հակամարտությանը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ երկու տասնամյակների ընթացքում իրականացվող «ագրեսիա»:

17:40 04.07.2013 | «Քոչարյանը մեզ «քցեց», հիմա էլ առյուծ է խփում…»

Խաբեություն է, էս երկիր չի: Առանց ամաչելու հայտարարում են` ինչի՞, պարտադիր է, որ կենտրոնի բնակիչները անպայման կենտրոնում ապրեն, այո´, կենտրոնի բնակիչը կենտրոնում պետք է ապրի: Ախր սենց ապրել հնարավոր չէ, էս երկիրը թալանչիների երկիր է, մենակ կլանները իրենց գրպաններն են լցնում ու ժողովրդին սենց խեղճացրած պահում են:

17:21 04.07.2013 | «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Կրեմլի վերջին քայլերի կապակցությամբ

Ռուսաստանի նման անընդունելի վարքագիծը շարունակվելու դեպքում Հայաստանը պետք է վերանայի այդ երկրի հետ իր հարաբերությունների բնույթը: Եթե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թեկուզ մեկ քաղաքացի զոհվի Ադրբեջանի կողմից «Սմերչ» համակարգի գործադրման հետեւանքով, դրա պատասխանատվությունը կիսելու է մատակարարող երկիրը:

17:18 04.07.2013 | Բաց նամակ Յուրի Վարդանյանին

Պարոն նախախար, խնդրում ենք, որ Դուք, որպես լեգենդար մարզիկ, որպես հայկական սպորտի ղեկավար, ևս ուշադրություն դարձնեք Հայաստանում ամենամեծ մասսայականությունը վայելող մարզաձևում առկա իրավիճակին:

16:22 04.07.2013 | Կվաճառեն, բայց ընդդիմությանը չեն տա

Բայց պարզվում է` քաղաքապետարանն իր հաշվեկշռում իրականում ունի անհամեմատ ավելի լավ ավտոմեքենա, ինչի մասին անգամ հայտարարություն է տեղադրել իր պաշտոնական կայքում:

16:08 04.07.2013 | Կիպրոսում սեփականատերերի վերագրանցումներ են եղել առանց համաձայնության. ֆինանսական սկանդալ երկրի ներսում

Երեկ` հուլիսի 3-ին, Կիպրոսի խորհրդարանի` Ներկայացուցիչների պալատի ենթակառուցվածքների հանձնաժողովը քննարկել է բողոքներ, որոնք ներկայացվել էին ընկերությունների սեփականատերերի կողմից` այն բանից հետո, երբ առանց վերջիններիս համաձայնության իրենց ընկերությունները վերագրանցվել են ուրիշների անուններով` փաստաթղթեր կեղծելու միջոցով:

15:41 04.07.2013 | Կոտայքի մարզի Կամարիս գյուղում վարորդը РАФ-ով բախվել է ընկույզի ծառին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում РАФ 22 03 մակնիշի 24 ՕՏ 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կամարիս գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սեփական տան հարևանությամբ գտնվող ընկույզի ծառին։

15:07 04.07.2013 | Ռոբերտ Մելքոնյան. Ի՞նչ պետք է ասեր Կիպրոսի դատախազը, պետք է ասեր, որ իրենց երկրում բարդա՞կ է, ով ինչ ուզում անո՞ւմ է…

Զարմանում ես, երբ լրագրողները ՀՀ տարբեր պաշտոնյաների, պատգամավորների, քաղաքական գործիչների հարցնում են՝ հավատո՞ւմ եք, թե՞ ոչ Կիպրոսի դատախազի հայտարարությանը…: Իսկ ինչ կապ ունի հավատո՞ւմ են, թե՞ ոչ:

15:02 04.07.2013 | Ոչ մի զինվորի մահվան իրական հանգամանքները չեն բացահայտվելու․ Մառոզ Մարգոն՝ սևազգեստ մայրերին

Մ․ Խաչատրյանը նշել է, որ իր որդու մահվան դեպքը մինչ օրս չի բացահայտվել և այն տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Իր իսկ խոսքերով՝ եկել էր ներողություն խնդրեր այն զինծառայողների մայրերից, ում խոստացել էր, որ իրենց զավակների մահվան դեպքերը կբացահայտվեն, սակայն այդպես չի եղել։

14:53 04.07.2013 | Փոխվարչապետն ընդունեց Լիտվայի դեսպանին

Փոխվարչապետի խոսքով` ԵՄ անդամ Լիտվայի արձանագրած հաջողություններն ու փորձը, մասնավորապես` տարածքային զարգացման ոլորտում, հետաքրքիր եւ օգտակար կարող են լինել Հայաստանի համար: Նա նաեւ կարեւորեց երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը:

14:47 04.07.2013 | Ֆինանսների նախարարություն. Պետական բյուջեն կատարվել է շուրջ 31.2 մլրդ դրամ հավելուրդով

Հուլիսի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց 2013 թվականի պետական բյուջեի առաջին հինգ ամիսների կատարողականի օպերատիվ արդյունքները:

14:44 04.07.2013 | Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքն ուղարկվել է զինվորական դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը և այն ուղարկել զինվորական դատախազություն։

14:36 04.07.2013 | Պիկետ՝ «Հարսնաքարի» մոտ

«Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարարո մտադրության նկատմամբ: Արտահայտե’նք մեր բողոքը մերժելով բարբարոս բարքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

14:30 04.07.2013 | Հայտարարություն կամավորական ջոկատ ստեղծելու վերաբերյալ

Հակառակ իշխող վարչակազմի ազգային-քաղաքական անպիտանությանը, «Հայազնը» հավատում է, որ պատերազմական նոր փուլում Հայոց հաղթանակը կլինի վերջնական, ընդհուպ մինչև Բաքվի կողմից դեռևս վերահսկվող հայկական ողջ տարածքի ազատագրում, Կուր և Արաքս գետերով բնական և անվտանգ սահմանի ամրագրում:

14:24 04.07.2013 | Ռոսգոստրախ Արմենիա ընկերությունը մեկնարկել է օնլայն վաճառքներ

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն արդեն ներդրել է ծառայության նոր տեսակ` արտասահման մեկնողների ապահովագրական վկայագրերի վաճառք համացանցում: Հիմա ընկերության հաճախորդները կարող են առանց տնից դուրս գալու, հաշված րոպեների ընթացքում, ձեռք բերել ապահովագրական վկայագիրը՝ Ընկերության կորպորատիվ կայքում www.RGS.am հասցեով:

14:20 04.07.2013 | ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ փոխնախագահին` ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի գործադրել ամեն ջանք մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա կատարելագործման համար

14:19 04.07.2013 | Եկեղեցի կառուցելու համար նախատեսված գումարներից հափշտակություն կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում ՍՊ ընկերության տնօրենը, խաբեությամբ և եկեղեցու տնօրինության վստահությունը չարաշահելու միջոցով, 2008թ. հունիս ամսին հանձնարարել է, որպեսզի շինարարության համար նախատեսված գումարից 12 497 257 դրամը փոխանցվի մեկ այլ ՍՊ ընկերության բանկային հաշվին, ինչը կանխիկացվել է ու հափշտակվել:

14:16 04.07.2013 | Համագումարը մեկնարկեց նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով

Հայրենիքում և սփյուռքում պարբերաբար կազմակերպվող ձեր մասնագիտական համագումարները համագործակցության նորանոր հեռանկարներ են բացում։ Վստահ եմ, որ Լոս Անջելեսում ընթացող այս հերթական հավաքը ևս արդյունավետ է լինելու հայ բժշկագիտության և բժշկական առանձին ծառայությունների զարգացման տեսանկյունից։

14:10 04.07.2013 | Կարկուտը վնասել է Գլաձոր և Գետափ գյուղերի պտղատու այգիները

Հուլիսի 4-ին, ժամը 09.01-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում տեղած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր և Գետափ գյուղերի պտղատու այգիները, տնկարանները և ցանքատարածքները:

14:00 04.07.2013 | ԱԺ փոխնախագահն ընդունեց Հայաստանում Լիտվայի դեսպանին

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

  • Page 2165 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2160
  • 2161
  • 2162
  • 2163
  • 2164
  • 2165
  • 2166
  • 2167
  • 2168
  • 2169
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը