Բաժիններ՝

Լոռու մարզում 16-ամյա աղջիկը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում: Ժամը 12:00-ի սահմաններում գյուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 11-րդ դասարանի աշակերտուհի Ա. Մ.-ն: Ինքնասպան եղած աշակերտուհու հայրը գտնվում է ՌԴ-ում, մայրն աշխատում է գազի գրասենյակում, մեծ եղբայրը գտնվում է բանակում: Աշակերտուհին կախվել է իրենց տան հարակից շինության մեջ: Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031