Բաժիններ՝

Սուքիաս Ավետիսյան. Եթե նորմալ առաջարկություն չեղավ, եղբայրս դուրս կգա համակարգից

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շիրակի մարզում ոստիկանական համակարգում սկսվել են կադրային վերադասավորումներ: Համակարգում նախկինում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած որոշ անձինք ուղարկվել են կադրերի ռեզերվ: Մեր ունեցած տեղեկություններով` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրերի ռեզերվ է ուղարկել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբորը` ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով տեղակալ Հարություն Սուքիասյանին:

Galatv.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հաստատել է այն տեղեկությունը, որ իր եղբորը ոստիկանապետի հրամանով ուղարկել են կադրերի ռեզերվ: Սուքիաս Ավետիսյանը հայտնել է, որ չի բացառվում, որ իր եղբայրը, ով երկար տարիներ աշխատել է համակարգում, դուրս գա: «Չի բացառվում, եթե նորմալ առաջարկություն եղավ, բնականաբար, դուրս կգա համակարգից»,-  ասել է Սուքիաս Ավետիսյանը:

Իսկ թե ինչ պատճառներով են իր եղբորը ուղարկել կադրերի ռեզերվ եւ երբ է ընդունվել այդ որոշումը, ՀՀԿ-ական պատգամավորը տեղյակ չէ: «Որեւէ պատճառաբանություն չգիտեմ, պատճառաբանությունը եղել է այն, որ եղել են կառուցվածքային փոփոխություններ, ես այդքանը գիտեմ, ուրիշ ո´չ հետաքրքրվել եմ, ո´չ էլ հարմար եմ գտել հետաքրքրվելու»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս