Բաժիններ՝

Միջազգային համագործակցությունը որպես հարկ վճարողների անօրինական գործողություններին հակազդելու առանցքային գործոն

Բեռնում կայացել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 17-րդ ընդհանուր համագումարը:

2013թ. հունիսի 27-28-ը ՊԵԿ պատվիրակությունը, նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության` Բեռնում կայացած 17-րդ ընդհանուր համագումարին, որն ընթանում էր Շվեյցարիայի դաշնային հարկային մարմնի նախագահությամբ: ՀՄՆԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որի առաքելությունը եվրոպական տարածաշրջանում հարկային մարմինների միջև համագործակցությունը խթանելն է: Համագումարի օրակարգում հարկային եկամուտների ապահովման գործում նոր մարտահրավերներն ու դրանց հակազդելու ուղղությամբ միջազգային համագործակցության արդյունքներն էին: Անդրադարձ է եղել նաև համագործակցությանը խոչընդոտող գործոններին,  ինչպես նաև ՀՄՆԿ անդամների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակմանն առընչվող հարցերին:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031