Հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին Արագածոտնի մարզի Դավթաշենի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. հունիսի 28-30 գյուղում նկատվել է բնակչության ինքնազգացողության վատթարացում:
«Նախագահի գնահատականների հետ միշտ համակարծիք եմ»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մասին, որտեղ նախագահը խիստ գնահատականներ էր տվել Վերահսկիչ պալատի վերջին հայտարարություններին:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցուցարարները ամբողջ գիշեր փողոցում մնալով պահանջել են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Երևանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200.000 դրամ արժողությամբ, և Երևանի բյուջեից 20 մլն դրամ է նախատեսվել դրա համար:
Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցների կողմից շահարկված Սունդուկյան փողոցի 90 շենքին հարակից բակային տարածքում նախատեսված աշխատանքների հետ կապված` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ բնակիչների հարմարավետ հանգստի կազմակերպման նպատակով նախատեսվել է բակի բարեկարգում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կոչով դիմում է պատկան մարմիններին, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին ու արտադրողներին շտապ ձեռնարկել նշված խնդրի լուծմանն ուղղված մեխանիզմների քննարկում, սպառողին առավելագույնս իրազեկել նշված խնդրի վերաբերյալ և հրատապ իրականացնել խնդրի կարգավորմանն ուղղված գործառույթներ՝ միաժամանակ կարևորելով թե՛ սպառողական շահը, թե՛ տնտեսական վնասները նվազագույնի հասցնելը:
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել «Նայելը քիչ է, տեսնել է պետք» սոցիալան հոլովակին՝ մեր ժողովրդի մի ստվար հատվածի կողմից ազգային արժեքների հանդեպ ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքի վերաբերյալ:
Կարող եմ ասել մի բան՝ երկու գործարարներ, իրենց հարաբերությունների ճշտման գործընթացում ներգրավել են ինձ և, ոչ ավել ոչ պակաս, երկրի վարչապետին, ընդ որում՝ առանց մեր իմացության: Այս գործը համակողմանի ուսումնասիրման և բացահայտման կարիք ունի:
Դատախազությունը պահանջել է այն նյութերը, որոնք ՎՊ-ի հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների եւ եզրակացությունների համար հիմք են հանդիսացել:
Տավուշի մարզի Ջուջևան գյուղում, միջպետական ճանապարհին Կոթի գյուղի մի բնակչի պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ջուջևանցի 10 տարեկան տղայի: Մեքենայի հարվածից տղայի ոտքը սեւացել է, ներկայումս երեխան գտնվում է իրենց տանը:
«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը» ստեղծվել է 1986 թվականին Միացյալ Նահանգներում ամերիկահայ բարերարներ Հրայր և Աննա Հովնանյանների կողմից: Այդ ժամանակից ի վեր Հիմնադրամը իրագործում է տարաբնույթ բարեգործական ծրագրեր տարբեր ոլորտներում, այդ թվում` կրթական ոլորտում:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Հայաստան համահայկական հիմնադրամի օժանդակությամբ հրատարակել է Մատենադարանաի Արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ.» գիրքը:
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 1-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:
Ռազմական ոստիկանությունը շարունակում է փնտրել ՀՀ ՊՆ Լուսակերտի N զորամասի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունուն, ով հունիսի 26-ին զորամասից դուրս է եկել և անհետացել:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 30-ին Աթենքում հանդիպումներ է ունեցել Հունաստանում հայկական ավանդական կառույցների ներկայացուցիչների` Ռամկավար ազատական կուսակցության պատվո ատենապետ Սարգիս Խաչատրյանի, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Քոլանյանի եւ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանի հետ:
Հունվարի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Վ. Մարտիրոսյանի դիակը գլխի շրջանում ստացած վնասվածքով հայտնաբերելու մասին:
Ռոբերտ Նազարյանը ևս 5 տարի կշարունակի պաշտոնավարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Ջավախահայ Սիս Միքայելյանը սահմանել է մարզական ռեկորդ՝ 3333 անգամ կատարելով ձեռքերը ցած իջեցրած դրությունից 5,5 կգ կցագնդիկները դեպի վերև բարձրացում:
Ոստիկանները Թումանյան փողոցում նկատել են, որ «Նիսսան Պայտֆայնդեր» ավտոմեքենայի ուղևորներից մեկը մեքենայի առջևի պատուհանից և տանիքի արևահարթակից ատրճանակից կրակոցներ է արձակում:
Հուլիսի 1-ին, ժամը 05.52-ին ահազանգ է ստացվել, որ Ե. Քոչարի և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ Օղակաձև այգում, այրվում է կրպակ:
Հունիսի 30-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները թարմ հետքերով վնասազերծել են ավազակային հարձակում կատարած անձանց։
«Ի ուրախություն մեզ, նոր լավ ավանդույթ է կարծես սկսում ձևավորվել: Մայրաքաղաքի փողոցներում գնալով շատանում են հեծանվորդները»,- գրել է Երևանի նախկին փոխոստիկանապետը
Երևանի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Մեսրոբյանը, վարելով Mitsubishi մակնիշի 35 ԼD 732 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշենի խճուղում՝ զորամասի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից հունիսի 20-ին կատարված փոփոխությունները:
Հուլիսի 1-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի 16-րդ փողոցի թիվ 14 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը աշխատանքի է գնում Range Rover մակնիշի 060 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով, որի դիմապակուց բացակայում են ԱՊՊԱ և տեխզնման կտրոնները:
«Չի բացառվում, որ մի օր էլ քաղաքապետարանը որոշի, որ այսուհետ խանութների ու սրճարանների տերերն են ասֆալտապատելու Երևանի փողոցները: Ու մի քանի տարի անց քաղաքապետարանը կհիշի նաև այդ որոշման մասին և կսկսի փողոցներով շրջելով հավաքել հերթական տուգանքները»
«Կարդալով խորհրդակցության մանրամասները՝ միանգամից հիշեցի լճացման տարիները և Լեոնիդ Բրեժնևի ելույթները: Այն ժամանակ էլ անվերջ խոսում էին, որ ոչինչ չանեին»:
Հունիսի 30-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի «Մեծ անիվ» ռեստորանի մոտակայքում այրվում է փայտի արտադրամաս:
«Ես Դիլիջանում ինձ համար հանգստանում էի, իմ ընկերուհիներից մեկը տեղեկացրեց, թե՝ Դուք գիտե՞ք, որ Ձեր վերջնահաշվարկն է տվել, և Դուք էլ չեք աշխատում այլևս: Ասի՝ ո՞նց… բայց այդպես էլ եղավ»: