Pebble ընկերության «խելացի» ժամացույցները վաճառքի կհանվեն Best Buy խանութների ցանցում հուլիսի 7-ին: Բացի Best Buy-ից, ժամացույցները հնարավոր կլինի գնել նաև օն-լայն խանութից: Սկզբում դրանք հասանելի կլինեն միայն սև գույնով, իսկ օգոստոսին կհայտնվի ժամացույցների նաև կարմիր գույնով տարբերակը:
Zhizhen Network Technology ընկերությունը դատական հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ՝ նրան մեղադրելով Siri ձայնային տեխնոլոգիայի հեղինակային իրավունքները խախտելու մեջ: Նշենք, որ չինացիները կարծում են, որ iPhone/iPas-ի վիրտուալ օգնականը պատճենն է իրենց սեփական Xiao i Robot-ի:
Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 28 տանը մահացած կին կա:
Արևադաշտցի Ավետիք Սարգսյանը երկու օր է Նոյան հյութերի գործարանի դիմաց կանգնած է: Իր հնամաշ ավտոմեքենայով ծիրան էր բերել մթերելու:
Հուլիսի 3-ի մամուլի ասուլիսում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Հայաստանի հետ շատ հարցեր ունի, որոնք կարգավորելու անհրաժեշտություն կա, և նա նշել է, որ դրանք միայն Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները չեն, այլ երկկողմ հարաբերությունները:
Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանը (Աղալարը) 2000 թվականին զինված հարձակում է կատարել Վերիշեն գյուղի բնակիչ Վարազդատի վրա, որը մի կերպ լուսամուտից փախել ու թաքնվել է այլ վայրում: Աղալարը նույն թվականին հրազենով վիրավորել է Գորիսի բնակիչ Գարիկ Թադեւոսյանին՝ նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածք:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր։ ՉԺՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի դատախազության միջազգային հեղինակությունը եւ հավաստել Հայաստանի դատախազության հետ համագործակցությունը ավելի զարգացնելու իրենց պատրաստակամությունը։
Որդու և հարսի կողմից մորն ու տատիկին խոշտանգելու գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյաին միջնորդությունը՝ տուժող Թագուհի Գրիգորյանի նկատմամբ դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:
«Ստարտափների առաջնություն»-ը (StartUp Cup) նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է տեղական նախաձեռնողական ներուժի վրա` թույլ տալով մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար: Մրցույթի նպատակն է մասնակից ձեռներեցներին, ովքեր զարգացման վաղ փուլում են գտնվում, տրամադրել համայնքահեն երկարաժամկետ աջակցություն:
Մոլորակի մի շարք շրջաններում փորձագետները կացության վատթարացում են արձանագրել։ Այդպես է, մասնավորապես, Եգիպտոսում, Վրաստանում, Լիբանանում, Սոմալիում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։
Հուլիսի 3-ին, ժամը 18.14-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի տուրիստական բազայի մոտակա անտառում ծառից կախված հայտնաբերվել է Իջևան քաղաքի բնակիչ Տիգրան Բլբուլյանի դին (ծնվ. 1951 թ.). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 3-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք – Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցի թիվ 167 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը ի պատիվ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների՝ կազմակերպել է ընդունելություն:
Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան գնացած գործերը համեմատաբար շատ չեն: Եթե ելնում ենք մեր երկրի ազգաբնակչության թվից՝ ապա միջին քանակի, եթե ելնում ենք ընդհանրապես դիմումների թվից՝ ապա դրանք քիչ են, այսինքն՝ Հայաստանը դասվում է սակավ դիմումներ ունեցող երկրի թվին:
Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Սարգիս Հովհաննիսյանի վարած «ВАЗ 21101» մակնիշի՝ 22 OU 245 համարանիշի և 31-ամյա Արմեն Վարդանյանի վարած «Mercedes E 320» մակնիշի 41 SN 444 համարանիշի ավտոմեքենաները:
Ես Վարդան Ղուկասյանի ասածը չհասկացա: Ես երևանաբնակ եմ, շաբաթներով մնում եմ այստեղ՝ Գյումրիում, իմ ընտանիքը Երևանում է: Այսինքն՝ ե՞ս եմ կրիմինալն ինձ հետ Երևանից այստեղ բերել: Այսօր այստեղ ես եմ երևանաբնակ: Համամիտ չեմ պարոն Ղուկասյանի հետ:
րենքով սահմանված կարգով հաշվետվությունը, երբ որ խորհուրդը հաստատում է, Վերահսկիչ պալատի խորհրդի հաստատումից անմիջապես հետո, տասն օրվա ընթացքում և հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացվում է ԱԺ նախագահին, կառավարությանը և հանրապետության նախագահին:
200-ից ավելի ծիրանով բեռնված ավտոմեքենա է սպասում իր հերթին: Գործարանի տնօրինությունն էլ վստահեցնում է՝ ամեն ինչ արվում է, որպեսզի մթերումն իրականացվի ժամանակին: Գործարանը ծիրանի 1 կիլոգրամը մթերում է 50 դրամով, կանխիկ վճարումով:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին հանձնեց նրա բուժման համար անհրաժեշտ վեց ամսվա դեղերի ողջ ծավալը։
Ժամը 18:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 38-ամյա Գրիշա Պետրոսյանը, վարելով «Lexus» մակնիշի՝ 98 QU 888 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր ժայռաբեկորներին բախվելով հայտնվել ձորում՝ ժայռաբեկորների վրա:
Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին վերացրել է երկիր առանց վիզայի մուտքի ռեժիմը Իրանի քաղաքացիների համար
Երևան քաղաքի երկու բնակիչների կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և օժանդակության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում թվով երեք անձանց մեղադրանք է առաջադրվել:
Հուլիսի 3-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի 110-րդ բնակարանի բնակիչ Լ. Կանդիլյանը գտնվում է անօգնական վիճակում և նրա հոսպիտալացման համար անհրաժեշտ է օգնություն:
Արթիկի նախկին ենթաշրջանի Սպանդարյան գյուղում Բարսեղը իր 5 անչափահաս երեխաներին խնամում է միայնակ՝ առանց կնոջ: Նրանք ապրում են դեսուդենից հայթայթած շինանյութերով և իրենց ձեռքերով կառուցած տանը, որն ավելի շուտ վագոն-տնակ էր հիշեցնում:
ՀՀ Վերահսկիչ պալատին և ՀՀ կառավարությանն ուղղված պաշտոնական գրություններով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ըստ էության որևէ առարկություն չի ներկայացրել: Ավելին ներկայացվել է հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ
Լիսկան հայ ժողովրդից հափշտակել է 200 միլիոն դոլարից ավելի հարստություն: Մեր ժամանակների հակահերոս Սուրիկ Խաչատրյանը , երբ 1990 թվականին ներկայացավ Գորիս քաղաք, ուներ ընդամենը 2 սենյականոց անշուք 1 բնակարան եւ մեկ Վազ 06 մակնիշի մի քանի տարվա մեքենա: Թվարկեմ, թե դրանից հետո ինչեր է ձեռք բերել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դրական է վերաբերվում ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությանը ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու հարցին:
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունն ահազանգում է, որ 2.5 տարեկան Արտյոմ Հովհաննիսյանն ունի սրտի արատ, նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս՝ մեծ սրտով փոքրիկ մարդուկը բոլորիս աջակցության կարիքն ունի:
Այսօր Մոսկվայի Նիկուլինյան շրջանային դատարանը 3 տարվա ազատազրկման է ենթարկել 37-ամյա «օրենքով գող»` Լևան Աբուլաձեին, ով քրեական աշխարհում հայտնի է Լևան Սուխումսկի մականունով:
Ավազակության բացահայտում. ոստիկանների հետևողականության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ արդարությունն արագ վերականգնվեց: ՀՀ ոստիկանություն