Խոշոր վթար՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում. նախնական տվյալներով կա 2 զոհ և 11 տուժած

Հուլիսի 2-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են  «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի ավտոմեքենաները: Նախնական տվյալներով կա 2 զոհ և 11 տուժած, որոնցից 2-ը տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն, իսկ 9-ը` Ապարան քաղաքի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031