Բաժիններ՝

Արտակ Բուդաղյան. Ես միայն մի բան գիտեմ, որ երկուսիս՝ ինձ ու Ավոյին էլ մեջքից են խփել

1in.am-ը հիշեցնում է, որ հուլիսի 10-ին լրանում է Ավետիք Բուդաղյանի մահվան քառասուն օրը: Այս օրերին, ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Խաչատրյանը փորձում է փաստաբանների միջնորդությամբ հանդիպել Բուդաղյանների ընտանիքի անդամներին, ներողություն խնդրել: Սակայն, ըստ Բուդաղյանների հարազատների, այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Փաստաբանն էլ իր հերթին ասաց, որ նման բան չի եղել, թե՝ Սուրիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել հանդիպելու: Թե ով է այդ տեղեկատվությունը տարածել՝ անհասկանալի է, համենայնդեպս՝ նման բան չի եղել»,- ասել են նրանք՝ հավելելով, որ Սուրեն Խաչատրյանը այս քայլով փորձում է մարդկային հատկանիշներ դրսևորել, սակայն սա միայն որդուն փրկելու միտում ունի, ինչը առավել քան տխուր է:

Նրանց խոսքով՝ բավական է մեկ անգամ դիտել տեսագրությունը՝ հասկանալու համար, թե ինչպես են Սուրեն Խաչատրյանի թիկնապահին անմիջապես դնում մեքենան և տանում, և թե ինչպես են Բուդաղյան եղբայրներին մեջքից խփում: Նրանք իրենց զայրույթն արտահայտեցին Սուրեն Խաչատրյանի այն մեկնաբանության առնչությամբ, որն արել է նախկին մարզպետը՝ ասելով, թե՝ իմ տղան անմեղ է, ինքը պաշտպանվել է:

«Մեջքից խփելով մի՞թե պաշտպանվում են: Նա փորձում է ցույց տալ, որ մարդասիրական հատկանիշներով է օժտված, բայց ինքը մարդկային որևէ հատկանիշ չունի, թող նա նախ իր տղային դաստիարակեր, ոչ թե մարդասպան մեծացներ… մի՞թե ինքնապաշտպանվողը մեջքից է խփում, միայն թուրքերն են հայերին մեջքից խփում, մենք միայն թուրքին ենք նման քայլ անելիս տեսել»,- ասացին Բուդաղյանների հարազատները:

Կարդացեք նաև

Այս օրերին Արտակ Բուդաղյանը կատարվածի մասին բացարձակ չի խոսում, միայն մեկ անգամ է արտահայտվել՝ ասել է. «Ես միայն մի բան գիտեմ, որ երկուսիս՝ ինձ ու Ավոյին էլ մեջքից են խփել»:

Բուդաղյան եղբայրներին Խաչատրյանի տան բակում որևէ օգնություն չեն ցուցաբերել. «Դեռ մտածում է, որ իր որդին ինքնապաշտպանվե՞լ է, այսինքն՝ ով գալիս է իրենց հյուր, ավտոմատը ձեռքի՞ն են դիմավորում, ուրեմն մի բան գիտի, չէ՞, որ ավտոմատը կախած է գնացել դիմավորել, ու լավ էլ տեսանյութում երևում է: Մեջքից կրակելը մի՞թե ինքնապաշտպանություն է՝ այն դեպքում, երբ Արտակը ընդհանրապես չի կրակել»,- ասացին հարազատները:

Ավելին՝ Արտակ Բուդաղյանի մոտ չի եղել ծառայողական զենք, այլ որսորդական հրացան է եղել, և նա ընդհանրապես չի էլ կրակել, հրացանի մեը փամփուշտ էլ չի եղել:

Նրանք շարունակում են պնդել, որ միջադեպի օրը անհնար է, որ Սուրեն Խաչատրյանը քնած մնացած լիներ. մի՞թե արջի քուն էր մտել…

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031