Բաժիններ՝

Skype-ը Android-ի համար ամբողջովին թարմացվել է

Թողարկվել է Skype-ի նոր հավելվածը` Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Առաջին հերթին նշվում է, որ փոխվել է դիզայնը` սկզբնական էկրանի փոխարեն՝ օգտագործողը անմիջապես կսկսի տեսնել վերջին զանգերն ու զրույցները (chat):

Ձեր նախընտրած կոնտակտներից և այլնից օգտվելու համար, բավական է «անցնել» էկրանի վրայով: Այդ նույն շարժումով կարելի է զանգից անցնել զրույցի:  Ընդհանուր առմամբ հավելվածը սկսել է  աշխատել ավելի արագ և ավելի կայուն, ինչպես նաև այն քիչ էներգիա է ծախսում: Skype 4.0-ն Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար կարելի է ներբեռնել Google Play խանութից, իսկ պլանշետների համար նախատեսված հավելվածը շուկայում կհայտնվի այս ամռանը ավելի ուշ: Այս մասին գրում է gazeta.ru-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս