Բաժիններ՝

Հանցագործը փորձել է դանակի հարվածներից արյունաքամ լինող կնոջը ողջ-ողջ թաղել

Ռուսաստանի դաշնության Օմսկի մարզում ոստիկանությունը փնտրում է 1,5 տարեկան մի երեխայի, ում մորը գտել են անտառային գոտում՝ դանակի մի քանի վերքերով: Մերկ և անօգնական 26-ամյա վիրավոր կնոջը տեսել է տեղացի մեկ այլ բնակչուհի, ով ապրում է այդ տեղանքից ոչ հեռու գտնվող Ուստ-Զաօստրովկա գյուղում, Օմսկ-Պավլոդար մայրուղու մոտ: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Տուժածը պառկած է եղել շինաղբով լցված փոսի մեջ՝ ինքն էլ մասամբ ծածկված այդ աղբով: Ըստ «vesti.ru» – ի հաղորդման, հավանաբար հանցագործը փորձել է կնոջը ողջ-ողջ թաղել: Ոստիկանները կնոջ մարմնի վրա հայտնաբերեցին դանակից առաջացած մի վերք կրծքավանդակի հատվածում և մեկ ուրիշն էլ՝  պարանոցին:

Վիրավորին առաջին օգնությունը ցուցաբերվեց տեղում, իսկ հետո՝  նրան տեղափոխեցին հիվանդանոց:

Պարզվեց որ 1987թ.-ին ծնված կինը Օմսկ քաղաքի բնակիչ է: «Արյան մեծ կորուստ ունենալու հետևանքով  նա ոչինչ բացատրել չկարողացավ: Այս պահին տուժածը գտնվում է վերակենդանացման բաժնում»,- տեղեկացրել են ՆԳՆ Օմսկի քաղաքային վարչությունից:

Դեպքի կապակցությամբ իրավապահներն առաջ են քաշել նախնական վարկած, ըստ որի  հունիսի 30-ին կինն իր 1,5 տարեկան աղջկա հետ զբոսնել է այգում: Նրա հետ այգում է եղել նաև նրա քույրը՝ իր երկու երեխաների հետ: Զբոսանքից հետո կինն աղջկա հետ հյուր է գնացել ծանոթի տուն: Իսկ գիշերը հեռացել է այդ տնից՝  անհայտ ուղղությամբ:

Առայժմ ոստիկանությունը գտել է կնոջ հետ համատեղ կյանք վարող 31-ամյա տղամարդուն, ով իր երկու երեխաների և կնոջ հետ է բնակվում: Այս ընտանիքի մասին հարևաններն արտահայտվում են շատ բացասաբար:

Նշենք, որ այս պահին ոստիկանության 150 աշխատակիցներ, 105 կամավորականներ և քաղաքային մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ որոնողական աշխատանքներ են իրականացնում վիրավոր կնոջ 1,5 տարեկան աղջկան գտնելու ուղղությամբ:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։