21 տարեկան երիտասարդն ընդամենը 88 սմ հասակ ունի (լուսանկարներ)
Նիկ Սմիթը 21 տարեկան հասակում ընդամենը 88 սմ հասակ ունի: Ինչպես գրում է Dailymail-ը, տղան ապրում է Վրաստանում, նրա հասակը համապատասխանում է 3 տարեկան երեխայի հասակին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Նիկը ծնվել է որոշակի շեղումներով, իսկ նրա երկու փոքր եղբայրները նման խնդիր չունեն:
«Չնայած նա ինձնից կարճահասակ է, այնուամենայնիվ, նա իմ ավագ եղբայրն է, և ես միշտ լսում եմ նրա խորհուրդները»,- ասել է Նիկի եղբայրներից մեկը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նման շեղումնրով ծնված մարդիկ երկար չեն ապրում, շատ հաճախ նրանք նույնիսկ Նիկի տարիքին չեն հասնում: Միևնույն ժամանակ, Նիկի հարազատները պատմել են, որ նա շատ ուրախ մարդ է և բոլորին զվարճացնում է: