Պարզվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածներից մեկի անունը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 66-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Քիչ առաջ ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով կա 2 զոհ, որոնցից մեկը «Գազել« մակնիշի վարորդ` Պողոսյան Սեյրան, ծնված 1952թ. և 11 տուժած, որոնցից 9-ը տեղափոխվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 2-ը` 1995 թ. ծնված Զարդարյան Գուրգենը և 1980 թ. ծնված Սարիբեկյան Անուշիկը տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: