Ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Սարգիս Հովհաննիսյանի վարած «ВАЗ 21101» մակնիշի՝ 22 OU 245 համարանիշի և 31-ամյա Արմեն Վարդանյանի վարած «Mercedes E 320» մակնիշի 41 SN 444 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևորներ 28-ամյա Ժաննա Երիցյանն ու 51-ամյա Սուսաննա Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կարդացեք այստեղ.