Pebble-ի «խելացի» ժամացույցները շուտով վաճառքի կհանվեն
Pebble ընկերության «խելացի» ժամացույցները վաճառքի կհանվեն Best Buy խանութների ցանցում հուլիսի 7-ին: Բացի Best Buy-ից, ժամացույցները հնարավոր կլինի գնել նաև օն-լայն խանութից: Սկզբում դրանք հասանելի կլինեն միայն սև գույնով, իսկ օգոստոսին կհայտնվի ժամացույցների նաև կարմիր գույնով տարբերակը: Արտադրողը խոստանում է թողարկել նաև նարնջագույն, մոխրագույն և սպիտակ ժամացույցներ, սակայն դրանք հնարավոր կլինի պատվիրել միայն Pebble-ի ինտերնետային կաքում:
Սարքը նախատեսված է կիրառել սմարթֆոնի հետ միասին և կարող է պատկերել ձեր մուտքային զանգերը, SMS-ները, սոցցանցերից ստացված հաղորդագրությունները և եղանակի տեսությունը:
Ժամացույցների արժեքը 149 դոլար է: