Բաժիններ՝

ՉԺՀ դատախազությունը բարձր է գնահատել ՀՀ դատախազության միջազգային հեղինակությունը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Չեն Լյանֆուի գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր։ ՉԺՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի դատախազության միջազգային հեղինակությունը եւ հավաստել Հայաստանի դատախազության հետ համագործակցությունը ավելի զարգացնելու իրենց պատրաստակամությունը։

Պարոն Չեն Լյանֆուն ՀՀ գլխավոր դատախազին է փոխանցել ՉԺՀ գլխավոր դատախազի հրավերը՝ այցելել Չինաստան։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային կարգով քննարկել այցելության մանրամասները՝ նախանշելով փոխգործակցությունը զարգացնելու նոր ուղիներ։

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար՝ արձանագրելով, որ ձեւավորված բարիդրացիական հարաբերությունները կնպաստեն հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակմանը։

ՉԺՀ դատախազության պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ՀՀ գլխավոր դատախազի հրավերով՝ մասնակցելու ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված միջոցառումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս