01 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

13:35 22.08.2013 | Կոմիտաս 5-ում կրկին քաշքշուկ է. ակտիվիստներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Ակտիվիստներից մեկին` Գևորգ Սաֆարյանին ոստիկանները փորձել են բերման ենթարկել, սակայն բնակիչները դա թույլ չեն տվել` փակելով վերջիններիս ճանապարհը:Արդյունքում առաջացել է քաշքշուկ և հրմշտոց:

13:30 22.08.2013 | Վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 21-ին, ժամը 23.35-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի միջնապատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

13:14 22.08.2013 | Հորդառատ անձրև Հոռս գյուղում

Օգոստոսի 22-ին, ժամը 09.37-ին տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 21-ին ժամը 15.00-ի սահմաններում մարզի Վայոց ձորի մարզի Հոռս գյուղում տեղացած հոռդառատ անձրևի հետևանքով խցանվել են գյուղի ոռոգման խողովակները (մոտ 1,5 կմ) և միջհամայնքային ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

13:03 22.08.2013 | Գյուղնախարարության երեք աշխատակից հայտնվել են ամբաստանյալի աթոռին

ՀՀ գյուղնախարարության աշխատակիցների վերաբերյալ հերթական գործն է ուղարկվել դատարան։ Մեղադրանք է առաջադրվել 3 աշխատակցի։

12:48 22.08.2013 | Ոստիկանության պարզաբանումը՝ Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության վերաբերյալ

Ըստ Ոստիկանության՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և ոստիկանության տարածած հաղորդագրությունները չեն հակասում իրար

12:33 22.08.2013 | ՃՏՊ Վրաստանում. կան հայ տուժածներ (լրացված)

Օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

12:20 22.08.2013 | Եթե պարտվեմ Շիհեփոյին, կհեռանամ բռնցքամարտից. Արթուր Աբրահամ

«Ամեն ինչ կանեմ՝ հաղթելու համար: Եթե պարտվեմ, կհեռանամ բռնցքամարտից: Չեմ թերագնահատում Շիհեփոյին, սակայն վստահ եմ, որ հաղթելու եմ»,- ասել է Արթուր Աբրահամը:

11:19 22.08.2013 | Նոր արագաչափեր՝ օգոստոսի 26-ից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

11:11 22.08.2013 | Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Արաբկիրի թաղապետը փորձում է համոզել բնակիչներին

Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը դեռևս լարված է: Բնակիչների հետ բանակցելու համար տարածք է եկել Արաբկիրի թաղապետը, ով հորդորում է նրանց չխանգարել շինաշխատանքների ընթացքը, և որ հասցեում կառուցվելու է եռահարկ շինությունը, որը չի խանգարի բնակիչներին:

10:42 22.08.2013 | ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն անհարմար դրության մեջ է դրել ոստիկանությանը. մամուլ

««Տեղեկությունները, որ որոշ անձինք փորձել են ապօրի­նաբար մուտք գործել ՌԴ դեսպանատան տարածք կամ ինչ-որ առարկա (առարկաներ) նետել դեսպանատան ուղղությամբ, չեն համապատասխա­նում իրականությանը»,- ասված է դես­պանատան հայտարարության մեջ»:

10:32 22.08.2013 | Պետրոս Մակեյանը պատրաստ է միանալ Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին. մամուլ

«Սասունի և Նիկոլի հետ խնդիր չունենք, Նիկոլի հետ երկար ճանապարհ ենք անցել, դե, Սասունն էլ 2008-ին իրեն դրսևորեց ու դրանից հետո իրեն պահեց այնպես, ինչպես պետք էր»:

10:19 22.08.2013 | Անկարծիք տնօրենը. մամուլ

«Երեկ այս փաստը դարձել էր գրեթե բոլոր էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների քննարկման առարկան: Մեր դիտարկումը հարցի տեսքով լրագրողն ուղղել է «Փարքինկ Սիթի Սերվիսի» տնօրենին»:

09:57 22.08.2013 | Ի՞նչ եղավ հոգևորականի 400-600 միլիոն դոլար կարողությունը. մամուլ

«Տարիներ առաջ Երուսաղեմում վախճանվեց հոգևոր առաջնորդներից մեկը, ով ժառանգներ համարյա չուներ: Թեթևակի հաշվարկներով, նրա կարողությունը գնահատվում էր 400-600 միլիոն դոլար»:

09:20 22.08.2013 | Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողին տարել են հոգեբուժարան. մամուլ

«Նոյեմբերյանի N զորամասերից մեկում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանին տարել են հոգեբուժարան` ստուգման»:

09:06 22.08.2013 | Զինդատախազությունը փորձել է թելադրել իր պայմանները. մամուլ

«Զինդատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատականը ներկայացնի՝ այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ»:

08:51 22.08.2013 | Կա՞յֆ ես բռնում վրես. մամուլ

«Արարատի քաղաքապետի թափուր պաշտոնի վրա աչք ունի նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ տղան՝ Արարատի կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյանը»:

08:39 22.08.2013 | Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարաբերություններ ունի իր դստեր նշանածի սպանության գործով դատավորի հետ. մամուլ

«Մ. Սարոյանն անձամբ ներկա է եղել Վ. Ղուկասյանի վաղամեռիկ եղբոր` Ա. Ղուկասյանի քառասունքին»:

08:27 22.08.2013 | Որոշ պաշտոնյաներ զբաղված են «Ֆեյսբուքը» մոնիտորինգ անելով. մամուլ

««Ֆեյսբուքը» դարձել է սրա-նրա դեմ սևեռուն պայքար մղելու, ինչ-որ հարցեր լուծելու միջոց: Ասենք՝ նախարարներից մեկը մարդ էր փնտրում, որ իր դեմ պայքարող մեկի հետ «լեզու գտնի»: Մեկ ուրիշը «Ֆեյսբուքում» այնքան ստատուսներ գրեց, մինչև «թիրախից» առաջարկ ստացավ իր օգտին աշխատելու՝ բնականաբար, վճարի դիմաց»:

02:16 22.08.2013 | Թուրքիայի ԱԳՆ. Անկարան «գաղտնի դիվանագիտություն» է վարում Մուրսիի հետ

Մենք չենք կարող ակտիվ արտաքին քաղաքականություն իրականացնել` բանակցություններ վարելով իշխանությունների, բայց չհանդիպելով Մուրսիի հետ: Դա այլեւս ակտիվ արտաքին քաղաքականություն չի լինի, այլ ռազմական հեղաշրջման ընդունում:

02:08 22.08.2013 | ՄԱԿ ԱԽ-ն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով

Խորհրդակցությունը հրավիրվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի խնդրանքով: Սպասվում է, որ զեկույցով հանդես է գալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը:

01:38 22.08.2013 | Ուռեկիում ստուգում են խմելու ջրի որակը

Ուռեկին չունի ջրամատակարարման միասնական ցանց, եւ տեղի բնակիչներն օգտվում են մասնավոր հորերից, որոնց ջուրը կարող է ջրհեղեղներից հետո աղտոտված լինել:

01:29 22.08.2013 | Որտեղ որ առաջարկեն, այնտեղ էլ կաշխատեմ. Ներսիկ Նազարյան

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը օրեր առաջ է վերադարձել հանգստից, իսկ այժմ շարունակելու է հանգստանալ Երևանում:

01:22 22.08.2013 | ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրավիրվել է մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20-ին

2013 թ-ին G20-ում նախագահում է Ռուսաստանը:

01:16 22.08.2013 | Վրաստանի նախագահի աշխատակազմը նոր իշխանություններին մեղադրում է էժան պոպուլիզի մեջ

«Վրաստանի ներկայիս իշխանությունների վարքագիծն ու հայտարարությունները երեք պատճառներով են պայմանավորված` կեղծիք, ոչ կոմպետենտություն եւ անիմաստ ու էժան պոպուլիզմ»,-ասվում է նախագահ Սահակաշվիլիի աշխատակազմի հայտարարության մեջ:

01:08 22.08.2013 | Ռուսաստանն ԱՄՆ-ից լրացուցիչ երաշխիքներ է պահանջում մսի մեջ տոքսիկ հավելումների բացակայության վերաբերյալ

Նման մսի օգտագործումն առողջական խնդիրներ կարող է առաջացնել նաեւ մարդկանց մոտ:

00:40 22.08.2013 | Աղքատանում ենք

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում բնակչության կենսամակարդակն այս տարվա հունվար-հուլիսին նվազել է։ Ավելի ճիշտ՝ բնակչության գնողունակությունը անկում է ապրել 1.5%-ով:

00:31 22.08.2013 | Բեսիկը Կիև չհասավ. Ուկրաինան դռները փակեց հերթական վրացի «օրենքով գողի» առաջ

Պետական սահմանը հատելու ժամանակ «Բորիսպոլ» միջազգային օդանավակայնի սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են 29-ամյա վրացի «օրենքով գող» Բեսո Տուտաշվիլիին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես Բեսիկ։ Քանի որ քրեական հեղինակության նկատմամբ գործում է Ուկրաինա մուտք գործելու 5-ամյա արգելք, նրան առաջիկա չվերթով ուղարկել են Միլան։

00:25 22.08.2013 | Վանաձոր – Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենան 80 մետր գլորվել է ձորը (լուսանկարներ)

Օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: 168.am-ի թղթակցի փոխանցմամբ` ժամը 22:00-ի սահմաններում «Օպել» մակնիշի 89 ՏՏ 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Դսեղ գյուղի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը:

00:11 22.08.2013 | Կինը հրաժարվում է երեխաներից. Նա նոր ընկեր ունի և ցանկանում է կյանքը կապել նրա հետ

Արտաշատ քաղաքի 17-ամյա բնակչուհին, ով առաջնեկին ծննդաբերել է 14 տարեկանում, հրաժարվում է իր երկու երեխաներից, որոնցից մեկը 2 տարեկան է, իսկ մյուսը՝ 11 ամսական:

23:45 21.08.2013 | Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի տեսագրությունը

Օգոստոսի 16-ին, ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Հմայակ Միքայելյանը, վարելով BWD մակնիշի Լ 4801 համարանիշի ավտոմեքենան, Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում բախվել էր Երևանի բնակիչ, 46-ամյա Համբարձում Այվազյանի վարած Վազ 21 154 մակնիշի Լ 0348 համարանիշի ավտոմեքենային:

  • Page 2089 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2084
  • 2085
  • 2086
  • 2087
  • 2088
  • 2089
  • 2090
  • 2091
  • 2092
  • 2093
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը