
Եթե պարտվեմ Շիհեփոյին, կհեռանամ բռնցքամարտից. Արթուր Աբրահամ

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին. մենամարտը կկայանա Գերմանիայի Շվերին քաղաքում:
Աբրահամը մենամարտելու է 30-ամյա նամիբիացի Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ:
Արթուր Աբրահամը այսօր` օգոստոսի 21-ին, Շվերինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հանդիպել է Վիլբեֆորս Շիհեփոյին, հաղորդում է հայ բռնցքամարտիկի մամուլի ծառայությունը:
«Ամեն ինչ կանեմ՝ հաղթելու համար: Եթե պարտվեմ, կհեռանամ բռնցքամարտից: Չեմ թերագնահատում Շիհեփոյին, սակայն վստահ եմ, որ հաղթելու եմ»,- ասել է Արթուր Աբրահամը:
Աբրահամ- Շիհեփո մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Ըստ Armsport.am-ի