Մոտակա խանութների ու սրճարանների աշխատակիցներից բացի դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկաններն ու ԱԻՆ փրկարարները:
Նրա խոսքով՝ գենդերային կազմակերպությունների կողմից Հայաստանում ակտիվ լոբբինգ է կատարվում` ընտանեկան բռնության մասին օրենքի, և կառավարությունն ընդունել է գենդերի մասին օրենք` բացարձակապես որևէ քննարկում չանելով ժողովրդի հետ` արդյոք ժողովուրդը համաձայն է դրա հետ, թե` ոչ:
ՀՀ Կառավարության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 11-ին ժամը 13–ին «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» 4-րդ տարածաշրջանային, բազմաբնույթ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացումը։
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկունք գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
Նա նշել է, որ դեռ պատգամավոր եղած տարիներից սկսած՝ 2007-ից, պայքարել է, որ ԱԺ-ի զուգարաններում զուգարանի թուղթ լինի, արդյունքում հիմա ԱԺ-ում զուգարանի թուղթ միշտ կա, սակայն քաղաքապետարան գալու իր օրվանից բարձրաձայնել է այս խնդիրը, սակայն մինչ օրս Երևանի քաղաքապետարանում զուգարանի թուղթ չկա:
Հոկտեմբերի 9-ին անցկացված «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության և ոստիկանության զորքերի բարձրաստիճան սպաներ և ծառայողներ:
Կողմերը կարեւորեցին տնտեսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հայաստանի եւ Իրանի խորհրդարանների ղեկավարները շեշտեցին, որ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:
Նրանք ենթարկվել են բժշկական փորձաքննության և համաձայն փորձագետի տված տեղեկանքի՝ Ռ. Այվազյանից վերձված մազի և մեզի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբիոնիդների խմբին պատկանող թմրանյութի թմրակալոիդներ, իսկ Ս. Վարդանյանի մեզի և մազի փորձանմուշներում՝ ափիոնի խմբին պատկանող թմրանյութի թմրակալոիդներ:
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:
Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ու ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի մասնակիցներին կոչ է արել ձեռնոց նետել ահաբեկչությանը եւ ռասիզմի դրսեւորումներին, ինչպես նաեւ համատեղ պայքարել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման դեմ, քանի որ երբ շաչում է զենքը, լռում են օրենքները:
Այս մասին Սերժ Աարգսյանը բավական թափանցիկ ակնարկել է ՀՀ մարզպետերի հետ Ջերմուկում կայացած հանդիպման ժամանակ։
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը որոշել Է մաքրել միջադեպի բոլոր, նաև իրավական հետքերը։
Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Դատական կարգադրիչների և դեպարտամենտի վերջին աղմկահարույց գործերից հետո Մկրտումյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ լուծված Է։
Դատարանն առանց որեւէ բացատրության լքեց դատարանի դահլիճը:
Այս օրերին բոլոր դատախազներն անհանգիստ են աշխատանքից ազատման դիմումներ գրելու, առաջարկների սպասումով, քանի որ լուրեր են շրջում, որ «եթե Գևորգ Կոստանյանին թողնեն՝ դատախազության 80 տոկոսը կփոխի»։
Կատարվում է քննություն:
Բանն այն է, որ Երևանի կոմիտեն ամենաընդդիմադիրն է համարվում, եւ, ինչպես ասաց հավատավոր ընկերներից մեկը, «ամենաշատն է տուժել ընկեր Հրանտի վարած քաղաքականությունից»։
Եթե որևիցե խնդիր չլինի, իսկ մենք չենք կասկածում, որ խնդիր չի լինելու, ապա «Ռոսնեֆտի» հետ ձեռնամուխ կլինենք վաճառքն իրականացնելու գործընթացին»,- ասել է նախարարը։
Այսօր կրկին Հայաստան է գալու Արա Աբրահամյանը՝ այս անգամ արդեն մշակութային ծրագրով։
Հրանուշ Հակոբյանը կրակելուց հետո զործընկերներին պատմել է. թե «կրակելուց պատկերացրեցի. որ Ալիևի վրա եմ կրակում»։
Վերջինիս թույլատրել է, որ Է. Ա.-ն 2012թ. մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ը, այնուհետև` 2013թ. մայիսի 23-ից հուլիսի 31-ը չներկայանա աշխատանքի:
Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Դ. Ղ.-ը տեղափոխվել է քաղաքի «Կենտրոնական» բժշկական կենտրոն:
Ինչքան հասկացա, Գրիգորյան Արամայիսն է լինելու, կարծում եմ՝ ինֆորմացիան ճիշտ է: Ինքն էլ նախարար է աշխատել, ճանապարհ ունի անցած, գրագետ, նորմալ, խելացի տղա է, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չկա:
Նավահանգստի աշխատանքը կաթվածահար էր եղել եղանակային վատ պայմանների պատճառով:
Վարժապետյանի կողմից ինձ էր մակագրվում կենսաթոշակառուի դիմումը, որով իբր վերջինս խնդրում էր իր թոշակի վճարումը կասեցնել:
Ցուցակը գլխավորում է հարեւան Վրաստանը, իսկ երկրորդ տեղում Մոլդովան է:
«Երկու երկրներն էլ գործերի հավատարմատարներ կնշանակեն, որոնց նպատակը պետք է լինի երկկողմ հարաբերությունների վերականգնումը»,-հայտարարել է Հեյգը:
Պլաստիկ վիրաբույժի գրառումներում մասնավորապես նշվում է, որ 1950 թ-ին Մոնորն կատարել է կզակը, ինչպես նաեւ քիթը շտկող վիրահատություն: