Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:
Վիլֆրիդ Մարտենսն անուրանալի ավանդ ունի Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման, կայացման և բազում հաջողությունների հարցում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ազատվել զբաղեցրած պաշտոնից:
Մանե Մովսիսյանն, ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի շրջակայքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում աշխատելու ընթացքում փոխանցել է նաև ծառայության բերմամբ իրեն հայտնի դարձած, մասնավորապես` այդ զորամասի վերաբերյալ տեղեկությունները, որոնք ռազմական բնագավառի պետական գաղտնիք են:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների ու համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին:
Նախարարությունը բանակցություններ է վարել ինսուլին արտադրող ամենաճանաչված երեք խոշոր կազմակերպությունների հետ` ներկայացնելով իր պայմաններն ու պահանջները։ Ամենից ցածր գինը` մեկ սրվակի համար 3,3 ԱՄՆ դոլարին համարժեք, առաջարկել է «Նովո-Նորդիսկ Ա/Ս»-ն։
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ հոկտեմբերի 9-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ է ժամանել և ոստիկանություն ներկայացել 1986 թ. ծնված Նորայր Ք.-ն.:
Պատահարի հետևանքով և վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մեծագույն վշտով տեղեկացանք ԵԺԿ նախագահ պարոն Վիլֆրիդ Մարթենսի անժամանակ մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս և կարեկցանքս եմ հայտնում այս անդառնալի կորստի կապակցությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու և շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի դիմումին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը, ի դեմ իրավաբանական վարչության պետի, տեղեկացրել է, որ դիմումում բարձրացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ Հ. Նավասարդյանը գտնվել է շահերի բախման իրավիճակում և համակարծիք չեն վերջինիս դրսևորած վարքագիծը էթիկայի կանոնների կոպիտ խախտում որակելու կենտրոնի դիրքորոշմանը:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում այրվում է ավտոտնակ:
Լևոն Ազիզյանը և Գագիկ Սարգսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
«Հոգեկան առողջություն և տարեցներ». այս տարի այսպիսի կարգախոս է հռչակվել Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից։
Նալբանդյանը անդրադարձավ մեկ ամիս առաջ Վիլնյուս կատարած իր այցելությանը և լիտվացի գործընկերոջ՝ Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպմանը, որի ընթացքում նախարարները համամիտ էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած ձեռքբերումների վրա։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.20-ին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Դավիթ Ա.-ն.:
Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին:
«Ովքեր են հիմա հերոսներ, նրանք ովքեր զինվորական համազգեստ են հագնում ու գնում նկարվում հա՞, դաժե տեսանք, որ կրակում են, բայց իրանք չեն իրական հերոսները: Հերոսները այս տղեքն են»,- ասել են ազատամարտիկները:
Արթուր Այվազյանը պահանջում էր միջամտել Հատուկ քննչական ծառայության գործունեությանը, որն, իր պնդմամբ, պատշաճ կերպով քննության չի առել և անարդար որոշում է կայացրել իրեն խոշտանգումների ենթարկելու գործի վերաբերյալ:
Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով` Հայաստանը տարեկան €150 մլն օգուտ կունենար. հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է արել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:
Ֆուտբոլի Բուղարիայի հավաքականը ժամանել է Երևան, որպեսզի մասնակցի վաղը` հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԱԱ-2014-ի ընտրական փուլի Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երեկվանից բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը՝ կարելով իր բերանը: Ամիսներ առաջ դատապարտյալը ևս մեկ անգամ դիմել էր այս քայլին, երբ նրան արգելել էին օգտվել զանգահարելու իր իրավունքից:
Իջևանի բժշկական կենտրոնից հայտնել են իրենց մոտ են տեղափոխվել 20-ամյա Վահագն Խաչատրյանը, 19-ամյա Արտակ Ալեքսանյանը, 18-ամյա Հայկ Վարդանյանը և 32-ամյա Մուշեղ Նուրբեկյանը:
ՀՀ կառավարությունն այսօր «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով` մինչև 2013 թ. հոկտեմբերի 30-ը:
Ասրյանը հայտարարել է, որ ցանկանում է, որ իր խոսքերը լինեն ավելի կոշտ, կոպիտ, եւ այն ուղղում է ոչ թե Զարուհի Փոստանջյան քաղաքացուն, ոչ թե Զարուհի Փոստանջյան կնոջը, ոչ թե Զարուհի Փոստանջյան մորը, այլ` «ոմն Զարուհի Փոստանջյան» քաղաքական գործչին, ով վերջնականապես ցուցադրեց իր թերուցքային վիճակը ինչպես հայրենիքում, այնպես էլ` հայրենիքից դուրս»:
Ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, հիշեցնենք, հրազենային վնասվածքներ էր ստացել Հարություն Խաչատրյանը, իսկ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանը մահացել էր:
Իջնելուց հետո Արամ Եղիազարյանին է մոտեցել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակից Ս. Ս.-ն և սկսել է վիճաբանել նրա հետ` Վ. Դ.-ին ծեծի ենթարկելու հարցի առիթով:
«Փոքր էր, դոմիկ էր, ինչ էր, թող չքանդեին։ Եթե տունը փոքր էր, պետք է քանդեին, մեզ հանեին եւ փողոց գցեին»,- զայրացած նշում էին նրանք։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, 4 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանը բավարարված չէ համաներումից: