Տիգրան Առաքելյանը հրաժարվում է համաներումից. Նա լքեց դահլիճը
ilur.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով դատավարության ժամանակ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ հրաժարվում է համաներումից, եւ լքեց դատարանի դահլիճը: Առաքելյանը իր այդ հայտարարությունն արեց պաշտպան Մուշեղ Շուշանյանի կողմից ներկայացված միջնորդությունից հետո, որով վերջինս նորից առաջարկում էր դատարանին փոխել Առաքելյանի խափանման միջոց կալանքը: Դատարանը առանց հիմնավորման նորից մերժեց պաշտպանի միջնորդությունը, ինչից հետո Առաքելյանը հայտարարեց, որ թույլ չի տա իր հանդեպ համաներում կիրառել, քանի որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում: Դատարանն առանց որեւէ բացատրության լքեց դատարանի դահլիճը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի կողմից օրերս հայտարարված համաներումը տարածվում է նաեւ այն հոդվածի վրա, որով ապօրինաբար կալանավորվել է Տիգրան Առաքելայանը: