Յուրաքանչյուրն ավելի քան 20 տոննա տարողությամբ այդ ցիստեռները Իրաքից Հայաստան են բերել դիզվառելիք, սակայն մաքսավորների ստեղծած խոչընդոտների պատճառով չեն կարողանում մաքսազերծել այն։
Աշխատավարձի սպասվող հավելումների մասին նշվող թվերը տարբեր են. մի աղբյուրն ասում է, որ ղեկավարությունը խոստացել է աշխատավարձը բարձրացնել մոտավորապես 100 տոկոսով, մյուս աղբյուրը նշում է, որ խոսքը 13 տոկոս հավելման մասին է։
Թռչնի միսը կթանկանա 15 տոկոսով, քանի որ գործող մաքսատուրքը 10 տոկոս է, կդաոնա 25 տոկոս։ Կաթնամթերքը կթանկանա միջինը 8.3 տոկոսով, ցորենը կթանկանա 5 տոկոսով, բրինձը 13 տոկոսով, ձեթը, դեղորայքը 5 տոկոսով, օճառն ու կենցաղային քիմիան ավելի քան 13 տոկոսով, բենզինը` 5 տոկոսով և այլն և այսպես շարունակ։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ:
Դրա արդյունքում Տավուշի մարզպետարանից նամակ է ստացել, որտեղ նրան հայտնել են, որ բնակարան հատկացնելու հնարավորություններ չկան, որ Գետահովտի գյուղապետարանի եւ երկրաբանական վարչության հետ պայմանավորվածության համաձայն, եթե այդ շենքը օտարվի, ապա Յուսուբովին այնտեղ տարածք կհատկացվի:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սոչիի Օլիմպիական խաղերին յուրաքանչյուր երկրի մարզական թիմ կներկայանա յուրահատուկ օլիմպիական համազգեստով, որը նրանք կկրեն մարզադաշտով անցնելու ժամանակ:
Լիաննան հրամանատարի, ազատամարտիկի աղջիկ է ու ինքն էլ՝ 16-ամյա զինվոր:
Երկիրը չափազանց տաք եւ կյանքի համար անպիտան կարող է դառնալ ոչ թե 650 միլիոն, այլ 1,5 միլիարդ տարի անց:
Puma-ն լինելու է «Արսենալ»-ի նոր տեխնիկական հովանավորը` սկսած 2014թ. հուլիսից: Մինչ այդ «Արսենալ»-ն ավելի քան 20 տարի համագործակցում էր Nike-ի հետ:
Նիստի հրավիրման գլխավոր նպատակը Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի խաղաղ կարգավորման ելքերի որոնումն է:
«Նման իրադարձությունները հիշելը միշտ ցավալի է, սակայն անհրաժեշտ»,-ասել է Օլանդը:
ՌԴ իրավապահները Մոսկվայի ռեստորաններից մեկից բերման են ենթարկել 56-ամյա «օրենքով գող» Թիմուր Միրզոևին, ով հանգուցյալ Դեդ Հասանի եղբորորդին է։ Նրա հետ բերման է ենթարկվել նաև 43-ամյա «օրենքով գող» Ռաժիդին Միխրալիևը։
Ըստ կնոջ՝ մեղադրյալը մեքենան վարել է ամայի մի վայր, կանգնել և ստիպել է գարեջուր խմել, որից ինքը հրաժարվել է, սակայն նա փորձել է հարկադրաբար խմեցնել իրեն գարեջուրը, որից ինքը կորցրել է հավասարակշռությունը և հարվածել մեղադրյալի կրծքավանդակին, որի ընթացքում իր մատին եղած մատանու վրայի քարերը ընկել են։
Կոտայքի մարզի Արամուս գյուղի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկինում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված կնոջ կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու կապակցությամբ նրանից պահանջել է խոշոր չափի՝ 1.220.040 դրամին համարժեք 3000 դոլար՝ սպառնալով կնոջ ծնողներին և հասարակական վայրերում ցուցադրել իր կողմից արված կնոջ մերկ լուսանկարները:
2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին և ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր Ն. Հ.-ը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հանգստյան օրերին, Լոս Անջելեսում տեղի ունեցավ Կալիֆորինայի բազկամարտի առաջնությունը, որին մասնակցել են նաեւ հարեւան նահանգների շուրջ 150 մարզիկներ:
Հետիոտնը, ով փողոցն անցելիս է եղել չթույալտրելի հատվածով, քաղաքացիների օգնությամբ և կարճ ժամանկում դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Արդարության սկզբունքով այս զորակոչն իր արդյունքն է ունենալու և իր դրական ազդեցությունն է ունենալու զինվորի վրա:
Հունվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի սկզբնամասում «Մոսկվիչ-Կոմբի» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը` նույն գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Մխիթար Սուքիասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արտաշատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 15.50-ին, բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հակոբ Մ.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն առգրավված է:
Հունվարի 26-ին, ժամը 16-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան-Մոսկվա թռիչքի պատրաստվող օդանավը թռիչքուղուց հետ է վերադառնում, իսկ օդանավի անձնակազմը խնդրել է ոստիկանության ծառայող մոտենա:
Ճգնաժամից ելքը կարող է լինել միայն բոլոր քաղաքական գործիչների կողմից ժողովրդի պահանջների լիակատար իրականացումը:
Այս ձմեռը տարբերվել է նախորդներից: Համեմատությունը «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ պատասխանատուինն է: 2013 թվականի դեկտեմբերից սկսած Գյումրիում չի եղել գրեթե մի փողոց, որ ջրագծի վթարից խուսափած լինի:
Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածներում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, տեղ-տեղ մերկասառույց՝ ճանապարհը բաց է:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 14.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Վահե Խ.-ն:
Նախորդ շաբաթ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Շիրակի մարզ այցելության ժամանակ Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանին մեղադրել էր կամ գողական կամ վախկոտ լինելու մեջ:
Ի՞նչ պատճառաբանություն կարող է արդարացնել Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու մերժումը պետական այրերի կողմից: Միակ բացատրությունը, որ տրամաբանական է, դա ոխակալությունն է այն հայորդու հանդեպ, որը հանդգնություն է ունեցել ապրել իր բարոյական սկզբունքներով, իր կենսակերպով, և իր քաղաքացիական դիրքորոշումները հայտնել առանց վախենալու։
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 15.45-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արազ Մ.-ն: