02 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:18 25.01.2014 | Դավիթաշենում ծխահարված տղամարդը անօթևան է, որը նկուղում կրակ էր վառել տաքանալու համար (տեսանյութ). news.am

49 շենքում, որի նկուղում արդեն 4-5 տարի գիշերում է Հենրիկ Ասքանազյանը, բնակիչները նրան հազվադեպ են տեսնում, քանի որ երեկոյան ուշ գալիս է և վաղ առավոտյան գնում։ Նախորդ գիշեր հարեւանները զգացել են, որ շենքով մեկ ծուխ է տարածվել եւ զանգել են հրշեջ ծառայություն։

20:03 25.01.2014 | Երջանիկ Աբգարյան. Այսօրվա իշխանությունը կարելի է տապալել մի 10.000 մարդով

Հայեր, մտածելու եւ վիճելու ժամանակն օրեցօր սպառվում է, այսօրվա իշխանությունը կարելի է տապալել մի 10 հազար մարդով, ոտքի ելնենք եւ տապալենք դավաճան-թալանչիների անարգ լուծը, դրանով իսկ մերժելով մեր դռնից արդեն ներս խցկվող օտարի լուծը:

20:01 25.01.2014 | Բանկերը տեղաբաշխել են 37.1 մլրդ դրամ և 44 մլն ԱՄՆ դոլար:

Հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44 մլն ԱՄՆ դոլար:

19:18 25.01.2014 | Սպասվում է փոփոխական եղանակ

Հունվարի 26-27-ին առավելապես արևմտյան շրջաններում, 28-29-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:

19:13 25.01.2014 | Ուկրաինայում զոհվել է երրորդ ցուցարարը

Ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Լվովի մարզի բնակիչ, 45-ամյա Ռոման Սենիկը:

18:52 25.01.2014 | Բացառիկ տեսանյութ, թե ինչպես է 20-ամյա երիտասարդ վարորդը Mercedes-ով վթարի ենթարկվում Արցախի փողոցում. shamshyan.com

Բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Երևանի Արցախի փողոցում հունվարի 21-ին տեղի ունեցել Mercedes մակնիշի ավտոմեքենայի վթարը:

18:35 25.01.2014 | Ռուսաստանը խստացնում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր. «Ազատություն»

Ըստ նոր՝ խստացված ընթացակարգերի օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն մնալ Ռուսաստանի Դաշնությունում ոչ ավելի քան 3 ամիս՝ 90 օր, որից հետո պետք է լքեն երկրիը: Վերադառնալու իրավունք կստանան միայն ևս 3 ամիս հետո: Օրենքով նախատեսված այս պայմանները խախտելու դեպքում 3 տարով կզրկվեն Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Արտագնա աշխատանքի մեկնողների համար օրենքը նախատեսում է բացառություններ:

18:31 25.01.2014 | Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին ՍԴ որոշումը՝ ամբողջությամբ

Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ ՀՀ սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդ-վածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

17:40 25.01.2014 | Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

16:53 25.01.2014 | Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են Միավորման ղեկավարներին, որոնք սահմանապահ գյուղերի բնակիչներին հայտնում են իրենց զորակցությունը և անհրաժեշտության դեպքում աջակից լինելու պատրաստակամությունը իսկ սահմանապահ սպաներին և զինվորներին կոչ են անում լինել զգոն:

16:23 25.01.2014 | Խորհրդակցություն` նվիրված ռազմաբժշկական խնդիրներին

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Դերենիկ Դումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և առողջապահության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, մասնագետներ:

15:50 25.01.2014 | Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է:

15:48 25.01.2014 | Կարգին Հայկոն ու КВН-ի Արտակը շրջիկ ճաշարան են կազմակերպել (տեսանյութ). aravot.am

«Կարգին սերիալ»-ից հայտնի Հայկ Մարությանը եւ «Նոր հայեր» КВН-ից Արտակ Գասպարյանը սոցիալապես անապահով Երեւանի 200 քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով կաջակցեն: Ծրագիրը սկսել է այս տարեսկզբից եւ իրականացվում է Քանաքեռում եւ Հյուսիս Ավանում: Հայկ Մարությանի խոսքով, շրջիկ ճաշարանը իրենց միջոցներով են կազմակերպել:

15:36 25.01.2014 | Մասիս Մայիլյան. «Հանդիպումից հրաժարվելն ավելի արդյունավետ քայլ կլիներ»

Ադրբեջանը չի դադարեցրել եւ շարունակում է սպանություններ գործել հրադադարի գծի ողջ երկայնքով՝սաստկացնելով առկա լարվածությունը: Ստեղծված իրավիճակում Հայաստանը եւ ԼՂՀ-ն պետք է ձեռնարկեն ակտիվ հակագործողություններ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական-դիվանագիտական հարթության վրա:

15:30 25.01.2014 | Կադրային փոփոխություններ՝ ԴԱՀԿ-ում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ-ն:

15:27 25.01.2014 | Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: ԱԱԽ Քարտուղարն ու դեսպանը քննարկեցին Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները:

15:21 25.01.2014 | Պարզվել է երեկ Երևանում խոշոր ավտովթար-հրդեհի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը (տեսանյութ). shamshyan.com

Պարզվել է, որ Таврия ЗАЗ մակնիշի 35 VO 767 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ադիբեկյանը, իսկ Mercedes մակնիշի 77 ՍՍ 078 համարանիշի ավտոմեքենան՝ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ, 26-ամյա Վիգեն Աբգարյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, աշխատում է «Մարկ Ինթերնեյշնալ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառող-խորհրդատու:

15:02 25.01.2014 | ԼՂՀ ՊԲ. 7 օր առաջնագծում

Շաբաթվա սկզբում Ադրբեջանը հակամարտ զորքերի շփմանգծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններովձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ,սակայն հանդիպելով հայ զինվորի զգոնությանն ու կյանքիգնով հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը՝մեծ կորուստներ կրելով նահանջել իր ելման դիրքերը:

14:56 25.01.2014 | Երևանի քաղաքապետարանը խախտել է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները

Ներառական կրթություն իրականացնող Երևանի թիվ 174 հիմնական դպրոցը 2013 թվականին հիմնանորոգվել է պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Վերանորոգման արդյունքում, սակայն, դպրոցը չի հարմարեցվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, մասնավորապես` կառուցված թեքահարթակը չի համապատասխանում շինարարական նորմերին, մատչելի չեն անգամ սանհանգույցներն ու դռները, եռահարկ շենքում չկան հարմարություններ հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման համար:

14:34 25.01.2014 | Պարույր Հայրիկյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ընկերներ են. news.am

Իսկ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի թիմից է եւ, եթե Սերժ Սարգսյանը նրան չպաշտպանի թիմի մոտ, այլ պատկեր կստեղծվի: Իսկ Ռոբերտ Քոչարյանին ես դեռ Մարտի 1-ից առաջ եմ նամակ գրել եւ ասել, որ նա պատմության մեջ հիշվելու է որպես չարագործ:

14:24 25.01.2014 | «Ճակատս բարձր է, հպարտանում եմ Արմենիս քայլով» (տեսանյութ). 1in.am

«Բոլոր հայ ընտանիքներում գիտեք՝ ինչպես են մայրերը գուրգուրում, փայփայում իրենց զավակներին, Արմենս մեր տան կրտսերն է, երեք քույրերի եղբայրն է, պատկերացրեք մեր ընտանիքում ինչ սիրով և գուրգուրանքով ենք փայփայել Արմենիս: Մեր ընտանիքում Արմենս շատ լավ մթնոլորտում է մեծացել, միշտ սեր է տեսել իմ տղան»,- ասել է Արմենի մայրը:

13:14 25.01.2014 | Բացահայտվել է երկու տարի առաջ Երևանում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ)

Երկու տարի առաջ կատարված բնակարանային գողության հետքերով: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:

12:57 25.01.2014 | Կմեկնի՞ արդյոք Ստրասբուրգ Զարուհի Փոստանջյանը. «ՀԺ»

Երկուշաբթի առավոտյան մեկնարկում է ԵԽ ԽՎ նստաշրջանը։ Երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր, սակայն, արդյոք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռացրեց պատվիրակությունից, և՞ս կմեկնի Ֆրանսիա։

12:50 25.01.2014 | ՀՀ ոստիկանությունը հետաձգել է վերջնաժամկետը

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգել է մինչև 2014 թ. փետրվարի 8-ը:

12:43 25.01.2014 | Ոստիկանության կրթահամալիրի սովորողն ապօրինի ատրճանակ է ձեռք բերել և պահել

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

12:37 25.01.2014 | Նույնականացման քարտերի առկայությունը անհրաժեշտ չէ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկվելու համար. «Հայկական Ժամանակ»

«ՀԺ» նշում է, որ պետական ու ոչ պետական հիմնարկներում աշխատակիցներից հաճախ պահանջում են այս քարտերը՝ անտեղյակությունից կամ պետական գանձարանը հարստացնելու մղումից ելնելով: Նույնականացման քարտերը տրամադրելու համար քաղաքացիներից գանձվում է 3 հազար դրամ։

12:27 25.01.2014 | Բելգիայում ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը կալանավորվել է. «Հրապարակ»

Նա այնտեղ դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»: Դեպքի առնչությամբ «Հրապարակ» օրաթերթը փորձել է հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում:

12:20 25.01.2014 | Հովիկ Աբրահամյանը` ընդդեմ ՀՀԿ երիտթևի. «Հրապարակ»

Սակայն քանի որ երիտթևը տեղյակ էր, որ Գալուստ Սահակյանն է Սեուլից՝ ոչ ադեկվատ խոսելու համար, կարմիր քարտ ստացել Սերժ Սարգսյանից, չի երկնչել, «բոյ» է տվել ԳՄ-ում` հակադարձելով «ծերերի»:

12:08 25.01.2014 | Տիգրան Սարգսյանը իր համար քաղաքական հենարան է կառուցում. «Ժողովուրդ»

Նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Ձախ ուժերի միություն ստեղծելու հարցում։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ Տիգրան Սարգսյանն այս կուսակցությունների նկատմամբ ակնհայտ հետաքրքրություն է ցուցաբերել, ընդ որում՝ մի քանի անգամ, դժվար չէ ենթադրել, որ ՀՀ վարչապետը փորձում է իր համար քաղաքական հենարան կառուցել։

12:01 25.01.2014 | Սպարտակ Ղուկասյանը՝ Բալասանյանի տան դեպքերի մասին. «Ժողովուրդ»

«Էդ սաղ սուտ է։ Ի՞նչ գործ ունեմ ես դրանց դռները։ 30 տարեկան տղա եմ, միշտ անցել-դարձել եմ էդ դռներով. Դուք էլ կարող եք անցնել-դառնալ։ Այ քեզ բան, փակ փողո՞ց է, թող շլամբավո դնեն։ Մարդկանց շինին բան…»։

  • Page 1796 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1791
  • 1792
  • 1793
  • 1794
  • 1795
  • 1796
  • 1797
  • 1798
  • 1799
  • 1800
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը