
Ուկրաինայի նախկին նախագահները կմասնակցեն հունվարի 28-ին կայանալիք Ռադայի արտահերթ նիստին

Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման եւ Վիկտոր Յուշչենկոն կմասնակցեն հունվարի 28-ին կայանալիք Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ նիստին: Այդ մասին նրանք հայտնել են Կիեւում Կրավչուկի նախաձեռնությամբ հրավիրված «կլոր սեղանի» ժամանակ:
Հանդիպման մասնակիցները Կրավչուկին առաջարկել են ելույթ ունենալ ժողովրդական պատգամավորների առջեւ եւ նիստի արդյունքներով կիսվել նրանց հետ: Հիշեցնենք, որ նիստի հրավիրման գլխավոր նպատակը Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի խաղաղ կարգավորման ելքերի որոնումն է: