03 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

12:13 29.01.2014 | Սերժ Սարգսյանը մեկնում է Չեխիա

Նախագահ Սերժ Սարգսյանը, Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, այսօր պետական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Նախագահ Զեմանի հետ:

12:03 29.01.2014 | Սաստիկ բուք է Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհահատվածում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Իջևանում, Կապանում և Մեղրիում տեղում է անձրև:

11:55 29.01.2014 | Խոշոր ավտովթար Երևանում. կան տուժածներ. (լուսանկարներ). shamshyan.com

Երբ Mercedes-ը հարվածել է աղբարկղերին, աղբարկղերը շպրտվել են, և կոտրվել են 19 շենքի տակ գործող ՍՊԸ-ներից մեկի ապակիները: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնց օգնությամբ էլ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայրում հայտնաբերվել են նաև ձեռքի 3 մատներ, որոնք, ըստ հավաքվածների՝ վթարի հետևանքով վիրավորներից մեկի ձեռքի պոկված մատներն են:

11:38 29.01.2014 | Արևիկ Պետրոսյանի պաշտոնը եկամտաբեր է. Փաստինֆո

Նա անցյալ տարվա ընթացքում նա 18մլն դրամի նվիրատվություն է ստացել, 90 000 դոլարի փոխառություն է ձեռք բերել և շուրջ 7մլն դրամի տարեկան աշխատավարձ:

11:31 29.01.2014 | Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում հունվարի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ճանապարհի վերին շեպից տեղի է ունեցել քարերի փլուզում, ինչի հետևանքով քարերի զանգվածն ամբողջ լայնությամբ և 30 գծամետր երկարությամբ փակել է ճանապարհը։

11:22 29.01.2014 | Հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից ԼՂՀ-ում զինվոր է մահացել

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:

01:25 29.01.2014 | ԱՄՆ փոխնախագահը Յանուկովիչից պահանջել է հեռացնել հատուկջոկատայիններին Կիևի փողոցներից

Բայդենը նշել է, որ «չի կարելի ժամանակ կորցնել ուկրաինական կառավարության եւ ցուցարարների միջեւ դիմակայանության խաղաղ կարգավորման համար»:

01:10 29.01.2014 | Յոթ հազար տարի առաջ եվրոպացիները եղել են թխահեր եւ կապուտաչյա

Ժամանակակից Իսպանիայի տարածքում մոտ յոթ հազար տարի առաջ բնակված «եվրոպացու» ատամից վերցված ԴՆԹ-ի փորձաքննությունը փոխում է գիտնականների պատկերացումները նեոլիթի դարաշրջանի մարդկանց արտաքինի մասին:

01:01 29.01.2014 | Մեծ Բրիտանիայի թագուհին շուտով կծախսի իր վերջին միլիոնը. զեկույց

Միաժամանակ նշվում է, որ Բուքինգհեմյան պալատն ու Վինձորյան ամրոցը շտապ վերանորոգման կարիք ունեն: Շենքերի որոշ մասերում անձրեւի ժամանակ կաթում է, իսկ ջեռուցման հին համակարգերը մեծ ծախսեր են պահանջում:

00:45 29.01.2014 | Պուտինը ԵՄ-ին առաջարկել է ուսումնասիրել ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտիների ստեղծման հնարավորությունը

«Եվրամիության ղեկավարությանն առաջարկել ենք ուսումնասիրել Եվրամիության եւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից ստեղծվող Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ տնտեսական գոտիների ձեւավորման հնարավորությունը»:

00:21 29.01.2014 | Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղավոր ճանաչված Ստեփան Հակոբյանի գործով կայացված վճիռը բողոքարկվել է

Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղավոր ճանաչված Ստեփան Հակոբյանի գործով կայացված վճիռը բողոքարկվել է քրեական վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին: Գործը կքննեն դատավորներ Գրիշա Մելիք-Սարգսյանը, Հենրիկ Տեր-Ադամյանը, Կարինե Ղազարյանը:

23:55 28.01.2014 | Բալասանյանը զգուշացնում է ոստիկանությանը. Եթե այս անգամ էլ նորմալ չզբաղվեցին, ես կանցնեմ պատժի խիստ միջոցների. ԳԱԼԱ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է՝ եթե ոստիկանությունը այս անգամ էլ «նորմալ» չզբաղվի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործով, ապա ինքը կզբաղվի ու կսկսի պատժելը:

23:45 28.01.2014 | «Վազգենիս գլուխը կերան՝ տղաներին թողեցին անգլուխ». «Ա1+»

Մահապարտներն այսօր այցելել են սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային: Այս անգամ տիկին գրետան իր հյուրերին ստիպված էր ընդունել ոչ թե տանը, այլ հիվանդանոցում՝ առողջական վիճակի պատճառով:

23:43 28.01.2014 | Ազատության հրապարակում ձերբակալվածներն ազատ են արձակվել. Aravot.am

Հունվարի 28-ին, Ազատության հրապարակից բերման ենթարկված ակտիվիստներ Վարդգես Գասպարը, Արա Նեդոլյանը եւ Արտաշես Սերգոյանն ազատ են արձակվել:

23:30 28.01.2014 | Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը. Azatutyun.am

Բանաձևում նաև կոչ է արվում միջազգային հանրությանը ըստ արժանավույն ճանաչել «Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»:

23:19 28.01.2014 | «Ազատամարտիկն ուզում է հարգանքի արժանանալ ու կիսաքաղց չքնել». Փոքր Լևոն. medialab.am

Այս անուշադրությունը կառավարական օղակներում պետք է վերանա, ոչ թե ցուցամոլությունը սովորություն դարձնեն: Ոնց որ թազա պսակված հարս լինեն իշխանավորները՝ հագնվում ու պճնվում են: Նախագահից սկսած բոլորը պճնված են, էն դեպքում, երբ ազատամարտիկները սոված են

22:46 28.01.2014 | Ford Transit-ի վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. shamshyan.com

Վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների օգնությամբ, կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է հիվանդանոց:

22:40 28.01.2014 | Ռեստորանային համալիրի դիմաց կատարված կողոպուտը բացահայտվեց

Հունվարի 27-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց հափշտակել են մի կնոջ պայուսակը:

21:40 28.01.2014 | Պայթյուն` Աշոցք գյուղում. կան տուժածներ (լրացված)

Հունվարի 28-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝ երեք հարկանի շենքի մուտքում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

21:18 28.01.2014 | «Բալասանյանը ջահել վախտ մեզ տեսնում փախնում էր, իսկ հիմա «շառով ա» տալիս». Վարդան Ղուկասյան. 1in.am

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման փաստով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել: Իսկ քաղաքապետը նախազգուշացրել է, որ եթե այս անգամ էլ իրավապահները ըստ պատշաճի չզբաղվեն այս գործով և կրկնվեն Սպարտակ Ղուկասյանի այցերը, ապա ինքն արդեն կպատժի նրան:

20:35 28.01.2014 | Գերության մեջ գտնվող զինվորի 23-ամյակն այսօր առանց նրա են նշում. (տեսանյութ). «Ազատություն»

23-ն այսօր բոլորած Հակոբ Ինջիղուլյանը շուրջ կես տարի ադրբեջանական գերության մեջ է։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նրանց տանն այսօր տրամադրությունը տոնական չէ, բայց սեղան բացել են։ Հարազատները հույս ունեն, որ մեկ տարի անց անպայման ամբողջ ընտանիքով՝ նրա հետ, սեղան կնստեն։

20:30 28.01.2014 | Թևոսիկի սպանված եղբայրը ամուսնացած էր, ուներ երկու երեխա. news.am

«Միայն փորձաքննությունը կպարզի՝ այդ զենքից էր արձակված կրակոցը, որից սպանվել է, թե ոչ: Հայտնաբերված զենքը նման է այն կրակող զենքին, որից նա սպանվել է, բայց ամեն ինչ կպարզի փորձաքննությունը»,- ասաց ոստիկանապետը:

20:14 28.01.2014 | Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի 22-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 22-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:

20:05 28.01.2014 | Եղանակը՝ առաջիկա օրերին

Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

19:57 28.01.2014 | Նիկոլ Փաշինյան. Բանակում իմ չծառայելու մասին

90-ականների սկզբին օրենք էր գործում, որ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, երրորդը ազատվում է զինվորական ծառայությունից. երկու ավագ եղբայրներս ծառայել էին բանակում (միջնեկ եղբայրս, ի դեպ, պատերազմի ժամանակ նաեւ հրետանավոր է եղել հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի հատվածում) եւ ուրեմն օրենքը կիրառվել էր իմ նկատմամբ:

19:30 28.01.2014 | Ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել

Հունվարի 27-ին, ժամը 11.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27/4 հասցեում գտնվող սրճարանի հետնամասում զենք-զինամթերք է թողնում:

18:40 28.01.2014 | Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները

Անսթափ վարորդներ հայտնաբերելու նպատակով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում հունվարի 24-ին ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց:

18:22 28.01.2014 | Ակտիվիստներին բերման են ենթարկել Ազատության հրապարակից (լուսանկարներ)

Քիչ առաջ Ազատության հրապարակից ոստիկանական բաժանմունքներ բերման են ենթարկվել մի քանի ակտիվիստներ: Ինչպես հայտնի է՝ «Բանակն իրականում» նախաձեռնությունւ այսօր՝ Բանակի օրը, բողոքի ակցիա է կազմակերպել:

17:40 28.01.2014 | Սամվել Բալասանյանը հակադարձում է Վլադիմիր Գասպարյանին. Ես ոչ վախկոտ եմ, ոչ էլ գողական. ԳԱԼԱ

Այսօրվա դրությամբ այդ մեկնաբանությունները, որ ասում են՝ Բալասանյանը վախկոտ է, գողական եւ այլն… այդ պիտակները ճիշտն ասած, ինձ չեն սազում: Նամանավանդ մեր քաղաքի հետ կապված՝ պետք է կարողանանք հասկանալ, որ Գյումրին մշակույթի եւ սպորտի քաղաք է

17:32 28.01.2014 | Չեխիայի Հանրապետության քաղաքացուն հայտնաբերել են ՀՀ ոստիկանները

Հունվարի 25-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի մոտից բերման են ենթարկել Չեխիայի Հանրապետության Ինտերպոլի ազգային Կենտրոնական բյուրոյի կողմից ազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, Չեխիայի Հանրապետության քաղաքացի, 1966 թ. ծնված Վիտ Կորեչենկին:

  • Page 1790 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1785
  • 1786
  • 1787
  • 1788
  • 1789
  • 1790
  • 1791
  • 1792
  • 1793
  • 1794
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը