Բաժիններ՝

Ուկրաինայի ժողովուրդը դուրս է եկել Մայդան` ոչ ընդդիմության առաջնորդների պաշտոնների համար. Տիմոշենկո

Ուկրաինայում ստեղծված իրավիճակից ելքը կարող է լինել միայն բոլոր քաղաքական գործիչների կողմից ժողովրդի պահանջների կատարումը, ուստի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները չպետք է ընդունեն իշխանության կողմից առաջադրված պայամանները, հայտարարել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

«Ես դիմում եմ ընդդիմության առաջնորդներին իշխանության կողմից առաջարակված նվաստացուցիչ պայմանները չընդունելու խնդրանքով»,-ասված է Տիմոշենկոյի` ընդդիմադիր առաջնորդներին ուղղված ուղերձում:

«Ուկրաինայի ժողովուրդը դուրս է եկել Մայդան` ոչ ընդդիմության առաջնորդների պաշտոնների եւ ոչ անգամ բռնապետական օրենքները չեղյալ հայտարարելու համար: Մարդիկ ձգտում են արմատապես փոխել իրենց կյանքը, Ուկրաինայում արդարություն հաստատել եւ ճանապարհ բացել դեպի եվրոպական արժեքներ: Ճգնաժամից ելքը կարող է լինել միայն բոլոր քաղաքական գործիչների կողմից ժողովրդի պահանջների լիակատար իրականացումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031