Ոսկու շուկայի սեփականատերը դատի է տվել. «Հժ»

«Հժ»-ն գրում է. Խորենացու փողոցի «Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը չի պատրաստվում վճարել էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության կազմած 65 մլն դրամի տուգանքը։ Նա փետրվարի 21-ին վարչական դատարանին հայց է ներկայացրել՝ ակտը առոչինչ ճանաչելու պահանջով։
Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին տեղեկացրել է գործարարը։ «Իրենք շատ անգրագետ են, լկտի, անհիմն բաներ են արել»,- ասել է նա՝ հավելելով, որ շուկայի վերահսկողության տեսչության պետը տուգանելու իրավունք չուներ։ Նրա խոսքով՝ նման լիազորություն ի պաշտոնե միայն էկոնոմիկայի նախարարն ունի։

Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս