Բաժիններ՝

Կաստելմանի հիվանդությամբ տառապող գյումրեցի տղան մահացել է

tsayg.am-ի փոխանցմամբ` փետրվարի 25-ին ժամը 1-ի սահմաններում մահացել է գյումրիաբնակ 16-ամյա Հակոբ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ պատանին տառապում էր Կաստելմանի հիվանդությամբ, որն ըստ մասնագետների քաղցկեղի բացառիկ տեսակ է, և որ հանրապետությունում հնարավոր չէր վիրահատության իրականացումը:

«Ազդարար» լրատավականն իր նախորդ թողարկումներում անդրադարձել էր երեխայի հիվանդության պատմությանն ու նրա ընտանիքի սոցիալական ծանր վիճակին: Պատանու հիվանդությամբ պայմանավորված ընտանիքի անդամները վաճառել էին տան ամբողջ գույքը, վարկային տարբեր տոկոսադրույքներով ձեռք բերել գումարներ: Ներկայում Ավետիսյանների ընտանիքը հայտնվել է անելանելի կացության մեջ: Ընտանիքն ակնկալում է բարեգութ մարդկանց նույնիսկ նվազագույն աջակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728