«ԴԵՄ ԵՄ»-ը կազմակերպել է դրամահավաք. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամները դրամահավաք են կազմակերպել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի՝ վերջերս աշխատանքից ազատված աշխատակիցների համար։ Հիշեցնենք, որ մետրոպոլիտենը միակողմանիորեն խզել էր 3 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը՝ ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի բողոքի ակցիային մասնակցելու համար։ Եվ ազատվելուց հետո մոտ 15 ընկերություն նրանց աշխատանքի էր հրավիրել։ Աշխատակիցներից մեկը՝ Անդրանիկ Գևոգյանը, «Ժողովուրդի» հետ զրույցում հայտնեց, որ դրամահավաքի նպատակը դատական ծախսերը հոգալն է։
Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում։