28 Օգոստոս 2025
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

00:26 27.02.2014 | Արմավիրի բնակիչը մեղադրվում է գիշերային ակումբի պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից քաշքշելով վիճելու մեջ

Վիճաբանության ընթացքում «Ցեզար» ակումբի աշխատակիցների հասցեին տվել է սեռական բնույթի հայոյանքներ ու շուրջ 20 րոպե շարունակ խախտել ակումբի բնականոն աշխատանքն ու հաճախորդների ժամանցը, խուլիգանական մղումներով կոպիտ կերպով խախտել է հասարակակն կարգը, որն արտահայտվել է ակումբի տնօրենի և անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով:

00:19 27.02.2014 | Մյասնիկյան գյուղի բնակիչը մեղադրվում է քարհանքի պահակատան տնակում խաթարված ձևով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 21-ին ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Բաղրամյանում գտնվող քարհանքի պահակատան տնակում իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով և, օգտագործելով 14 տարին չլրացած աղջկա անօգնական վիճակը, խաթարված ձևով սեքսուալ բնույթի այլ գործողություններ է կատարել:

23:55 26.02.2014 | Նախկինում 4 անգամ դատված կինը` նոր հանցանքով (տեսանյութ)

Նախկինում 4 անգամ դատված կինը` նոր հանցանքով:

23:55 26.02.2014 | «Մեկ ա` ես վստահ եմ, որ իմ աղջկան ամուսինն ա սպանել, ու սարքում ա, ամեն ինչ դասավորում ա, որ իբր Մարոս ինքնասպան ա եղել…»

Մի անգամ էլ մազերից նենց ա քարշ տվել, խփել, որ ուշքը գնացել ա Մարոյի: Անընդհատ բաժանվելու մասին էր խոսում աղջիկս: Էդ Գեւորգն էլ ասում էր` էրեխուն թող, դու գնա: Էդ օրն էլ երեւի էրեխու տանելու կռիվ ա եղել: Դա կազինոներից տուն չէր գալիս, սաղից փող էր վերցնում, տանում խաղում: Մեր բարեկամներից` էլ հաշմանդամ, էլ ուսանող, սաղից փող էր վերցրել ու չէր վերադարձրել: Կազինոների համար Մարոյին էր ստիպում փող ճարեր, որ չէր ճարում, ծեծում էր աղջկաս:

23:40 26.02.2014 | «Սա կյանք չի է, զոռով գոյատեւել ա. էնքան հացի պարտք ունեմ…». hetq.am

Յոլյանների ընտանիքն ավելի քան 23 տարի վագոն-տնակում է բնակվում: Տարիներ շարունակ տնակը գտնվել է Գորիս քաղաքի Մաշտոցի 151 հասցեում, սակայն նույն վայրում 2012թ.-ի հուլիսին սոցիալական տուն էր կառուցվելու եւ այն տեղափոխեցին:

23:28 26.02.2014 | Ի գիտություն տրանսպորտային միջոցի այն սեփականատերերի, ովքեր առանց համապատասխան փաստաթղթավորման օտարել են ավտոմեքենաները

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների և ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն առանց համապատասխան փաստաթղթավորման` փաստացի օտարել են տրանսպորտային միջոցները և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:

23:20 26.02.2014 | Mercedes G55 AMG դասի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին հայտնվել է փոսում. shamshyan.com

Mercedes G 55 AMG մակնիշի 72 PV 777 համարանիշի ավտոմեքենայով նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրագծի համար փորված, սակայն անտերության մատնված փոսում:

22:57 26.02.2014 | Մայդանում հրապարկվել է Ուկրաինայի նոր կառավարության կազմը

Կիեւում ժողովրդական վեչեի ժամանակ Մայդանի ռադան հրապարակել է Ուկրաինայի նոր կառավարության կազմը, որը փետրվարի 27 -ին կքվեարկվի Գերագույն ռադայում:

22:50 26.02.2014 | 10 տարի է՝ հրաժարվում են ճանապարհը նորոգելու պարտավորությունից

Ալավերդի-Աքորի ճանապարհահատվածն ամենաանբարեկարգներից է միջհամայնքային ճանապարհների մեջ: Առանց այն էլ քանդված ճանապարհների վիճակն ավելի է վատանում ձմռան ու գարնան ամիսներին, երբ տեղումները լցվում են ճանապարհափոսերն ու ավելի մեծացնում դրանք:

22:42 26.02.2014 | Յացենյուկին առաջադրել են Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

Այդ մասին հայտարարվել է Եվրամայդանում ժողովրդական վեչեի ժամանակ: Վեչեն ծափողջույններով է ընդունել այդ տեղեկությունը:

22:30 26.02.2014 | Ամեն օր ինձ տեսնում ա ստեղ կանգնած, մի անգամ չի իջնում. նախագահականի մոտ բողոքող կնոջը հույն պաշտոնյան էլ անտեսեց (տեսանյութ). news.am

«Ամեն օր անցնում ա ու ինձ տեսնում ա պլակատով կանգնած, մի անգամ գոնե 2 րոպեով իջնի, ասի` միգուցե ինձ ճիշտ չեն տեղեկացրել: Տասից ավել դիմում եմ ներկայացրել, վերջին չորս դիմումին չեն էլ պատասխանել»:

22:20 26.02.2014 | Հայաստանի բրենդը պետք է մշակվի ապագայի տեսլականի հիման վրա. Վազգեն Քալաջյան. mediamax.am

Հայաստանը բրենդավորման համաշխարհային ինդեքսում այժմ զբաղեցնում է 137-րդ հորիզոնականը, մինչդեռ այս ցուցանիշի բարելավումը էական ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման հետագա ընթացքի վրա:

22:18 26.02.2014 | Տեսախցիկը արձանագրել է մահվան ելքով վրաերթը (տեսանյութ)

Տեսախցիկը արձանագրել է մահվան ելքով վրաերթը. «Օպելի» վարորդը որոնվում է: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:

22:05 26.02.2014 | 23 անձից բաղկացած անօթևան ընտանիքը հրաժարվում է իրեն տրամադրվող երկսենյականոց բնակարանից (տեսանյութ)

Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային հերթացուցակներում հաշվառված տասնյակ ընտանիքներ այդպես էլ պահանջվող փաստաթղթերը չհանձնեցին ՀՀ քաղշիննախարարության բնակբաշխման հանձնաժողովին և փաստացի զրկվեցին բնակարան ստանալու իրենց իրավունքից:

22:01 26.02.2014 | Դատապարտյալը համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել (տեսանյութ)

Դատապարտյալը համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

22:00 26.02.2014 | Ուկրաինան կառավարություն է ընտրում (ուղիղ միացում)

Ուկրաինայում այսօր նոր կառավարություն է ձեւավորվում: Նախարարների կաբինետի անդամներն արժանանում են Մայդանի հավանությանը:

21:50 26.02.2014 | ԼՂՀ ԱԺ. Սումգայիթում հայ բնակչության դեմ կատարված ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Շուրջ 20 հազար հայեր կորցրին իրենց իսկ ձեռքով կառուցած քաղաքում ապրելու իրավունքը, ենթարկվեցին անմարդկային նվաստացումների եւ ունեցրկման, իսկ տասնյակ հայորդիներ գազանաբար սպանվեցին ու խոշտանգվեցին։

21:22 26.02.2014 | Յանուկովիչի եւ Զախարչենկոյի նկատմամբ արդեն միջազգային հետախուզում է հայտարարվել

Նա նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս հետաքննչական գործողություններ են կատարվում, որից հետո որոշում կկայացվի զանգվածային սպանությունների համար պատասխանատու մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ եւս հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

21:20 26.02.2014 | Վլադիմիր Գասպարյան. Օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ հակառակը մտածողները և գործողները պետք է պատասխանատվություն կրեն (տեսանյութ)

Փետրվարի 26-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Տավուշի մարզ և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:

21:19 26.02.2014 | Իրանի իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել (տեսանյութ)

Իրանի իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

21:09 26.02.2014 | Տիգրան Սարգսյան. Հայաստանը հաստատակամ է ԵՄ հետ հարաբերությունների շարունակական զարգացման հարցում

Վանգելիս Մեյմարակիսն էլ հավաստիացրել է, որ Հունաստանը որպես ԵՄ խորհրդի նախագահող երկիր հնարավորինս կնպաստի ՀՀ-ԵՄ կապերի սերտացմանը. «Իմ այցը Հայաստան, հատկապես այս շրջանում, երբ Հունաստանն ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, խորհրդանշական ուղերձ է առ այն, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ», – հավելել է նա:

21:04 26.02.2014 | Հայ գործարարին Սիմֆերոպոլում սպանել են կենցաղային հողի վրա. news.am

Նա ընդգծել է, որ գործարարը ժամանակին գումար է ունեցել, սակայն այսօր նա բացի պարտքերից ուրիշ ոչինչ չունի ու նրա սպանությունը համարել հայերի բիզնեսի հանդեպ ոտնձգություն, ճիշտ չէ:

21:00 26.02.2014 | Աշակերտները ֆիզկուլտուրա անում են դասասենյակներում (տեսանյութ)

Թումանյանի տարածաշրջանի Դեբեդ գյուղում տարեկան միջինը 5-ից 10 երեխա է ծնվում: Գյուղում հիմա նախադպրոցական տարիքի մոտավորապես 20 երեխա կա: Գյուղը մանկապարտեզ ունի, որը սակայն, ձմռան ամսիներին չի աշխատում: Դպրոցում, որտեղ խորհրդային տարիներին մինչև 500 աշակերտ էր լինում, հիմա 110 աշակերտ կա:

20:51 26.02.2014 | Սենատոր Մակքեյնը վիրավորում է ԱՄՆ այցելած Սիրիայի եկեղեցական առաջնորդներին

Սենատոր Ջոն Մակքեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:

20:38 26.02.2014 | Մարիխուանա հյուրասիրողը ձերբակալվել է

Փետրվարի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Վանատուր թաղամասից, ապօրինի թմրանյութեր պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Նորիկ Փ.-ին և 1980 թ. ծնված Հայկ Փ.-ին:

20:35 26.02.2014 | 21 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի (տեսանյութ)

21 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

20:30 26.02.2014 | Սննդամթերքի անվտանգության ծառայությունը ժամկետանց ապրանքներ է հայտնաբերել

ԼՂՀ գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ սննդամթերքի անվտանգության որակի, օպերատիվ եւ վերահսկողության տեսչության տեսուչների կողմից սույն թվականի փետրվարի 21-ին կատարվել է օպերատիվ ստուգումներ ԼՂՀ Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերում, որի ընթացքում հայտնաբերվել է 58 տուփ, 4.6կգ, 12 շիշ ժամկետանց ապրանքատեսակներ,որոնք առգրավվել եւ ոչնչացվել են տնօրենների համաձայնությամբ:

20:28 26.02.2014 | Արմեն Գևորգյանն այցելել է Աշոցքի տարածաշրջան

Փոխվարչապետն այցն ավարտեց Գյումրիում: Քաղաքապետարանում մարզպետի եւ քաղաքապետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկություններ ներկայացրեց համայնքային ենթակայության հաստատությունների գործունեության, ինչպես նաեւ փողոցների ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին:

20:15 26.02.2014 | Բռնվեց բաճկոն գողանալիս

Փետրվարի 24-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայում գտնվող խանութից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ալֆրեդ Մ.-ին:

19:57 26.02.2014 | Սկանդալ դատարանում. Լյուքս Ստեփանյանի հայրը՝ փաստաբանին. «Խուժան, լկտի, բա որ թուրք չի, ի՞նչ ա» (տեսանյութ). news.am

Լյուքս Ստեփանյանի մոր՝ Լուիզա Ստեփանյանի «քո պաշտպանյալը թիվ մեկ թուրքն է» արտահայտությունից հետո մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բորբոքված ոտքի է կանգնել՝ ասելով, որ իր պաշտպանյալին նման կերպ չանվանի, ինչից հետո Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը «խուժան, լկտի, բա որ թուրք չի, ի՞նչ ա» բացականչելով քայլել է դեպի պաշտպանը, սակայն դատական կարգադրիչները նրան հետ են պահել։

  • Page 1732 of 2471
  • <
  • 1
  • ...
  • 1727
  • 1728
  • 1729
  • 1730
  • 1731
  • 1732
  • 1733
  • 1734
  • 1735
  • 1736
  • ...
  • 2471
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Ցածր վստահության ու կույր հավատի պարադոքսը․ համոզման իշխանություն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2025 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը