1 տոննա թմրանյութ փոխադրող վարորդի կինը երդվում է, որ իր ամուսինն անմեղ է. hetq.am
hetq.am-ը գրում է. Շուրջ մեկ տոննա թմրանյութ տեղափոխող վարորդ, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլու կինը` Լեյլա Մարթիաշվիլին համոզված է, որ իր ամուսինը այդ թմրանյութի հետ որևէ առնչություն չունի և անմեղ է:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել են 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թմրամիջոցների մաքսանենգություն): Բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է: Հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել էր նաև Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպման մեջ մեղադրվող, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն:
Այսօր «Հետքը» զրուցել է վարորդի կնոջ ` Լեյլա Մարթիաշվիլու հետ:
-Ի՞նչ գիտեք Ձեր ամուսնու հետ կատարվածի մասին: Ինչպե՞ս է նա ներքաշված այս պատմության մեջ:
-Նա մեղավոր չէ: Ես երդվում եմ իմ երեխաներովս, թոռներովս ու կյանքովս, որ նա այնպիսի մաքուր մարդ է, որ մեղավոր չէ: Նա 61 տարեկան է, և ողջ կյանքում մի վատ բան արած չկա: Նա որևէ օրենք չի խախտել երբևէ: Իսկ հիմա ես չգիտեմ, թե ինչ է լինելու և ինչպես: Նա վարորդ է: Ողջ կյանքում` 40 տարի վարորդ է աշխատում, բեռնափոխադրումներ էր կատարում Եվրոպայով մեկ: Գնում էր Կիև, Մինսկ, Լեհաստան, Գերմանիա, Թուրքիա, Չեխիա և այլ երկրներ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: