Գագիկ Ծառուկյանը և Հովիկ Աբրահամյանը` իրավապահների թիրախում. «Ժողովուրդ»

Ըստ «Ժողովուրդի»՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների` ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար հարուցված քրեական գործը լուրջ ընթացք է ստացել: Մեղադրական սլաքներն ուղղվում են դեպի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և իր մերձավոր շրջապատը, որոնց անուններով տրվել են ջրօգտագործման թույլտվությունները: Վերջին օրերին «թիրախում» են հայտնվել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և նրա խնամին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որոնց պատկանող ձկնաբուծարաններում իրականացված ստուգումների արդյունքում անխնա ջրօգտագործման փաստեր են հայտնաբերվել: «Վերևից» հրահանգ կա նաև պատիժներ նշանակելու մասով: Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց. «Պարոն Ծառուկյանը որևէ բան չէր անի, որ վնասեր ՀՀ բնությունը»: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը ևս հերքեց տեղեկությունը, թե Աբրահամյանը կարող էր խախտում թույլ տալ»։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728