«Եվրասիական միության պրոյեկտը մեծ վտանգի տակ է». «Առավոտ»

Aravot.am-ը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական «Կենտրոնի» փորձագետ Էդգար Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ուկրաինական զարգացումնրը կասկածի տա՞կ են դնում եվրասիական միություն ստեղծելու նախագիծը, փորձագետը պատասխանեց. «Եվրասիական միության պրոյեկտը, որը Նազարբաևի հետ Պուտինի մշակած պրոյեկտն է, մեծ վտանգի տակ է այն պատճառով, որ եթե մի ամբողջ ժողովուրդ դուրս է գալիս փողոց և չի հեռանում, ապա դա նշանակում է, որ եթե դա լավ բան է, ինչ-որ ապագա ունեցող բան, դեռ կյանքի չկոչված՝ փաստորեն մի ամբողջ ազգի մեծամասնության կողմից դատապարտվում է, ապա դա չի կարող ապագա ունենալ։ Դա կարող է նախադեպ լինել և շղթայական ռեակցիայի հանգեցնել»։ Պարոն Վարդանյանը նաև նշեց, որ բոլոր նախապայմանները կան, որ Հայաստանում ևս այդպիսի ալիք բարձրանա։

Ավելի մանրամասն կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս