ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող ջուր օգտագործող ընկերությունների, ձկնաբույծների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ձկնաբույծների և համայնքների ղեկավարների հետ:
«Մյուս եղբայրն էլ է զինծառայող, իսկ փոքրը դպրոցական է: Հարությունը մեծն էր: Ավելին ասել չեմ կարող, քանի որ ընդամենը գնում ցավակցում, վերադառնում ենք: Այնքան ծանր կորուստ է, որ ոչ ոք իրեն թույլ չի տալիս ավելորդ հարցեր տալ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Իգնատիոս Աֆրամ Երկրորդին Ասորի Ուղղափառ Եկեղեցու 123-րդ Պատրիարք ընտրվելու առիթով, որն Ասորի Եկեղեցու հոգևոր պետին է հանձնել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Մարտի 30-ին տեղացած առատ ձյան, քամու ու բքի պայմաններում արտակարգ ռեժիմով են աշխատել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ և հսկողությամբ աշխատող ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները։
«Գյուղական բնակավայրերի 265 բժշկական ամբուլատորիաներում ընտանեկան բժշկի ինստիտուտը կայացել և արդյունավետորեն աշխատում է։ Ցավոք, նույն արդյունքները չունենք քաղաքային պոլիկլինիկաներում։
Ապրիլի1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված «Պաշտպանելու պատասխանատվությունը» խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Բելգիայի արտգործնախարարության կողմից՝ Ռուանդայում թութսիների ցեղասպանության 20-րդ տարելիցի կապակցությամբ։
Ազգային գրադարանում և այլ օբյեկտների շինհրապարակներում հավելագրումների, այսպես կոչված «ատկատների», գործով մեղադրող կողմն այսօր վերահաստատեց իր դիրքորոշումը մեղադրանքի հիմնավորվածության հարցում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)-ում նույն նախարարության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված աուդիտի արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 196-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
րանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրի խախտում: Նշվածը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին:
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարած բարիկադների մասին չորս ոչ իշխանական ուժերը քննարկում չեն ունեցել:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաև մի վագր:
Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով մարտի 30-ից ապրիլի 1-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման և ավտոմեքենաների արգելափակման 54 դեպք։ Հրշեջ-փրկարարները խցանումներից և արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 193 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 521 մարդ։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Արարատի մարզ` ծանոթանալու վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ մարզում իրականացվող հակակարկտային միջոցառումներին:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
«Քեսաբում ոչ մի կապի միջոց չի աշխատում, ուստի իբր այնտեղից տեղադրված և տարածված բոլոր նյութերը չեն կարող համապատասխանել իրականությանը: Կխնդրեինք չտարածել այդ սուտ տեղեկությունները, որովհետև դրանք միայն վնասում են քեսաբահայերին: Քեսաբում երեխաներ չեն սպանվել և ոչ մի հայ զոհ, բարեբախտաբար, չի եղել»,
Նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, ինչպես օրինակ՝ ձևական պահանջների նվազեցում, օտարերկրյա շուկաների հասանելիության ապահովում:
Ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով: Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պերնիցկին:
Վերջին օրերի ցրտերը պտղատու ծառերին զգալի վնաս են հասցրել ողջ հանրապետությունում:
Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված չափազանց լայն հայեցողության հետևանքով միևնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշանակվում: Արդյունքում, Հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձևավորմանը:
Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մարտի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 2 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 4-ով:
Սիրիայից մենք ստանում ենք հակասական տեղեկություններ: Մի կողմից՝ լավատեսական լուրեր այն մասին, որ Սիրիայի կառավարական զորքերը Քեսաբի մոտակայքում ճնշում են, այսպես կոչված, ապստամբներին, որոնք, ծանր կորուստներ կրելով, նահանջում են:
«Այդ ցուցակի ուղղությամբ մենք աշխատում ենք և առաջիկա օրերին այղ ցուցակի համալրված տարբերակը կտարածենք»։
ՀՀ խորհրդարանական այդ պատվիրակության անդամների մտավոր անվստահելի մակարդակը և անփորձությունը հուշում են, որ ՍՍ-ական իշխանության համար նրանց Սիրիա ուղարկելը «պտիչկա» դնելու համար է՝ հասարակության աչքերին թոզ փչելու համար, թե իբր «ցործ ենք անում»։
2004թ. հունիսի 4-ին հանդիսավորությամբ բացվեց Լինսի հիմնադրամի կողմից կառուցված Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը: 2257մ երկարություն ունեցող թունելում 5 տեղ ասֆալտի շերտում խոր փոսեր են գոյացել, որոնց պատճառով բազմաթիվ մեքենաներ են վնասվել:
Ըստ նրա, նման գործողություն ոստիկանության համակարգում հաճախ է իրականացվում: Ներկա պահին Տիգրան Գալստյանի փոխարեն նոր նշանակում չի կատարվել:
Ես կոչ կանեմ, որ և՛ մամուլից, և՛ գիտական աշխարհից, և՛ բիզնեսմեն համայնքից, և՛ քաղաքական կուսակցություններից մարդիկ հավաքվեն մեկնեն: Ցանկացած այցելություն այդ մարդկանց մոտ, ցանկացած օջախ Սիրիայում, իսկապես, շատ կարևոր է մեզ համար: