07 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

23:30 31.03.2014 | ՊՆ խոսնակ. «Պատերազմական իրավիճակը կա և շարունակվում է». «Ազատություն»

Անցած շաբաթավերջին ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի մի շարք գյուղերի` Ներքին Կարմրաղբյուրի, Այգեպարի, Չինարիի, Մովսեսի, ինչպես նաև Ղարաբաղի որոշ շրջանների ուղղությամբ։

23:12 31.03.2014 | Երկրաշարժ` Հայաստանի տարածքում

Մարտի 31-ին տեղական ժամանակով 22.01-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Ամասիա քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք:

22:40 31.03.2014 | 12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 8 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է

Մարտի 24-ից 30-նն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 76 տրանսպորտային միջոց:

22:32 31.03.2014 | Օմբուդսմենը` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին

Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքնե­րի չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին:

22:29 31.03.2014 | Հանցախումբը վնասազերծվել է (տեսանյութ)

Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:

22:18 31.03.2014 | Երգիչ Մարտ Բաբայանը ծննդյան տարեդարձը նշել է մոսկովյան «Альма-матер» ակումբում

Երգիչ Մարտ Բաբայանը ծննդյան տարեդարձը նշել է մոսկովյան «Альма-матер» ակումբում՝ համերգային ծրագրով: «Ծննդյան տարեդարձ ընկերների շրջապատում» ծրագրի շրջանակում հնչել են ինչպես հեղինակային երգեր, այնպես էլ վաղուց ռուսական եւ արտասահմանյան էստրադայի դասական դարձած հայտնի կոմպոզիցիաներ: Մարտին նվագակցել է մոսկովյան ճանաչված դաշնակահար Ալեքսանդր Լոսեւը:

22:10 31.03.2014 | Ա.Չարչյան. «Մեր օգնությունը լինելու է շարունակական»

Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի հիվանդանոցում իր առաքելությունն է սկսել իրականացնել ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով ժամանած՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

22:02 31.03.2014 | Ձյունը Գյումրիի փողոցներում խնդիրներ չի հարուցել (տեսանյութ)

Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությանը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժինը նախապատրաստվել էր վաղօրոք: Գործի են դրվել փողոցներ մաքրող տեխնիկասարքավորումները: Կենտրոնական փողոցներն ու մայթերը մշակվել են աղ ու ավազով:

21:48 31.03.2014 | Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Կառավարությունը հրաժարական էր ներկայացրել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող սոցիալիստական կուսակցության պարտության պատճառով:

21:40 31.03.2014 | «Պարկով» տաբատ գողացողը հայտնաբերվել է

Շաբաթ օրը տեղեկացրել էինք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մարտի 28-ին «Հրազդան» տոնավաճառից բերման էին ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին:

21:18 31.03.2014 | «Գյուղնախարարը խոստացավ, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ». Գյուղացին կրկին մնաց մենակ. medialab.am

«Գյուղնախարարը խոստացավ, որ Արաքսի ոռոգման ջրերը բաց կթողնե, որ տաքությունից ծառերը գոնե որոշ չափով փրկվեն, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ: Ի՞նչ ջրի մասին ա խոսքը, ջրատարերում մի գրամ ջուր գոյույթուն չունի: Ոչ մի օգնություն չկա, ի՞նչ գյուղնախարար, ի՞նչ մարզպետարան, մարդ չենք տեսել»:

21:16 31.03.2014 | Հրայր Թամրազյան. «Ֆեյքերի» մասին օրենքը վնաս կհասցնի Հայաստանի միջազգային վարկին

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել՝ «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող լուծումները» թեմայով: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, լրագրողներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի փորձագետներ:

21:12 31.03.2014 | Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները հանդիպել են

Մարտի 31-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ:

21:04 31.03.2014 | Ավտովթար Շիրազի փողոցում

Մարտի 31-ին, ժամը 19.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցում` գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

20:51 31.03.2014 | Գողը հարևանն էր, իսկ գողության ճանապարհը` գաղտնի փորված թունելը (տեսանյութ)

Գողը պատկից հարևանն էր, իսկ գողության ճանապարհը` գաղտնի փորված թունելը: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:

20:40 31.03.2014 | Առավել ծանր է վագոն-տնակներում բնակվող տարեցների վիճակը (տեսանյութ)

Կան նաև միայնակ տասնյակ տարեցներ, որոնք բազմանդամ ընտանիքներից են եղել, նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել նոր բնակարաններ կամ արտագաղթել են Հայաստանից՝ տնակներում միայնակ թողնելով տարեց ծնողներին:

20:20 31.03.2014 | Մտել են դպրոց, կոտրել դուռը, հրկիզել և գողություն կատարել

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ` նույն օրը, ժամը 22.00-ին, Զոլաքար գյուղից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Միսակ Ս.-ն, որը խոստովանել է հանցանքը:

20:15 31.03.2014 | Ա. Սաքունց. Մարտի 1-ի նոր ցուցակ է հրապարակվելու. ներգրավված են ռուսական անվտանգության ծառայության ներկայացուցիչները. aravot.am

Ուղղակի ասեմ, որ այդ հանցագործության մեջ ներգրավված են ռուսական անվտանգության ծառայության ներկայացուցիչները՝ առնվազն փորձագետների կարգավիճակով: ԵՄ-ի զեկույցը ընդամենը գալիս է օրակարգում ամրագրելու այն հարցերը, որոնց ուղղությամբ ՀՀ-ն պետք է աշխատի: ԵՄ-ն տեսնում է այն հարցերը, որը պետք է գտնվի Հայաստան-ԵՄ արշավանքի շրջանակներում:

20:01 31.03.2014 | Ավտովթարները և տեսալուսանկարահանող սարքերը. փաստեր և վիճակագրություն (տեսանյութ)

Ավտովթարները և տեսալուսանկարահանող սարքերը. փաստեր և վիճակագրություն. այս տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:

19:39 31.03.2014 | Ինչ եղանակ է սպասվում է առաջիկա օրերին

Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստճիան ցուրտ, հողի մակերևույթին` 7 աստիճան ցուրտ:

19:19 31.03.2014 | «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայից արդեն օգտվել է 20 225 կին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շաբաթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Առողջապահության վարչության պետը Կամսար Բաբինյանը զեկուցել է, որ նախորդ օրվա ընթացքում Շտապ օգնությունը սպասարկել է 583 կանչ, որոնցից միայն մեկն է եղել առատ տեղումներով պայմանավորված:

19:01 31.03.2014 | Քեսաբի քաղաքապետը հերքում է հայերի սպանությունների մասին տեղեկությունները. ԳԱԼԱ

«Սպանված հայեր չկան, այդ խոսակցությունները չգիտեմ՝ ինչի համար են: Հակառակը՝ հայերը շարունակում են գալ, եւ մենք արդեն Քեսաբի շրջանի ողջ բնակչությանը տեղավորել ենք Լաթաքիայի ակումբներում եւ դպրոցներում: Նրանք բոլորն էլ ապահովված են առաջնային անհրաժեշտության սնունդով եւ այլ անհրաժեշտ պարագաներով»:

18:51 31.03.2014 | Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև բակային տարածքներում

Մարտի 30-ին անսպասելիորեն տեղացած առատ ձյան հետևանքները մեղմելուն, ապաև վերացնելուն ուղղված Երևանի քաղաքապետարանի՝ կոմունալ տնտեսության, կանաչապատող ընկերությունների կատարած աշխատանքներին զուգահեռ, Երևանի բոլոր վարչական շրջաններում համատիրությունների աշխատակիցների ջանքերով և երևանցիների աջակցությամբ, վաղ առավոտից սկսած ձյունից մաքրվում են նաև բակային տարածքներն ու աստիճանահարթակները:

18:39 31.03.2014 | Իրականում որտեղից են տարածված կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը Քեսապի մասին (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, թե մինչ այժմ որտեղից են կեղծ տեղեկություններ տարածվում Քեսապի մասին:

18:20 31.03.2014 | Ցրտահարվել եմ ծիրանի և խաղողի այգիները

Ձյուն է տեղացել Արմավիրի մարզի ողջ տարածքում:

18:15 31.03.2014 | Քաղաքացին երեխայի հետ ցանկանում էր ինքնասպանություն գործել` նետվելով Երևանի Կիևյան կամրջից

Մարտի 31-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին երեխայի հետ ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

18:12 31.03.2014 | Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:

18:03 31.03.2014 | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. վնասների մասին խոսելը վաղաժամ է

Երեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն վնասի նախնական չափերի մասին:

18:01 31.03.2014 | «Դեղերը ինքներդ տարեք, եթե հիվանդները չեն կարողանում գալ». Հարություն Քուշկյան

Նախարարը ծանոթացել է բժշկական հաստատության շենքային պայմաններին, քննարկել անհրաժեշտ սարքավորումներին, բժիշկ-մասնագետներին առնչվող խնդիրներ:

18:01 31.03.2014 | Հայաստանը հավասարվեց բռնապետություններին. ՀՀՇ

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը տեղի ունեցածը որակելով՝ որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զիջման, ազգային շահերն այլ երկրների կամքին ենթարկեցնելու հերթական հակապետական գործողություն, խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների այս գործելաոճը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և Հայաստանի ազգային շահերը սպասարկելու միակ հնարավորություն համարելով գործող վարչակազմի հեռացումն իշխանությունից:

  • Page 1668 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1663
  • 1664
  • 1665
  • 1666
  • 1667
  • 1668
  • 1669
  • 1670
  • 1671
  • 1672
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը