![](/banners/BeFunky-design.jpg)
Նալբանդյանը կհանդիպի Մամեդյարովին
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/Edward-Nalbandyan-and-the-OSCE-Chairperson-Minister-of-Foreign-Affairs-of-Ukraine-Leonid-Kozhara-6.jpg)
Ապրիլի 2-4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով: Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ապրիլի 4-ին երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը: